Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Հարցազրույց

Մարտ 11, 2019 21:48

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի հետ:

-Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են արել ձեռնպահ մնալ միակողմանի կարգով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջից՝ առանց մյուս կողմի համաձայնության։ Ավելի վաղ՝ մարտի 6-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առանց ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև կոնսենսուսի ձեռքբերման անհնար է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, որը հաստատվել է 1992 թ. Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ։ Պաշտոնական Բաքվի պնդմամբ, ըստ այդ որոշման՝ «Հայաստանը և Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները՝ որպես շահագրգիռ կողմեր»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

-Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինստիտուցիոնալ հիշողության բացակայություն և բացարձակ անտեղյակություն է ցուցաբերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և դրա շրջանակներում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ։ Նախ՝ ԵԱՀԽ Հելսինկյան լրացուցիչ հանդիպման 1992 թ․ մարտի 24-ի որոշման մեջ որևէ համայնքների մասին հիշատակում չկա, փաստաթղթում որպես շահագրգիռ կողմեր նշված են «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։

Երկրորդ՝ հակամարտության ձևաչափի և բանակցությունների կողմերի կարգավիճակի հարցը երկարատև քննարկումների առարկա է եղել, որն անցել է զարգացման որոշակի ճանապարհ։ Արդեն 1993 թ․ Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ։ Տվյալ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ․ Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ․ մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 1994թ․ հուլիսի 26-27-ը Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

Բուդապեշտի գագաթաժողովից հետո ադրբեջանական կողմի՝ հակամարտության կողմերի թեման կրկին շահարկելու փորձերին ի պատասխան՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչը 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու անդամ պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։

ԵԱՀԿ գործող նախագահի՝ Պրահայում արված ամփոփումը չափազանց հստակ է և սողանցք չի թողնում ադրբեջանական կողմի համար՝ կամայականորեն և միտումնավոր կերպով մեկնաբանելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բանակցային ձևաչափի վերաբերյալ ԵԱՀԿ որոշումները։

Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա:

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:

Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Մարտ 22, 2019 18:24 Այսօրվա թրենդի մեջ փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին։
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)

Մարտ 21, 2019 07:45 Տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։
Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է  բարությանը, քան չարությունը»

Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը»

Մարտ 20, 2019 12:30 Ժողովուրդը սկսում  է նայել այլ աչքերով, սկսում է արթնանալ։
Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Մարտ 19, 2019 14:11 Հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով:
Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Մարտ 19, 2019 09:11 Ֆեյսբուքյան ասուլիս Մարիամ Փաշինյանի հետ։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Մարտ 16, 2019 19:36 Ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ։
Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Մարտ 15, 2019 13:52 «Անհրաժեշտ էր ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ոչ այնքան հստակեցում, որքան վերանայում»:
«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

Մարտ 14, 2019 12:37 Այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն։
Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Մարտ 14, 2019 09:50 Պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա։
«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

Մարտ 12, 2019 15:40 «Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում»:
«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Մարտ 12, 2019 08:32 «Իշխանությունն անընդհատ մոնոլոգի մեջ է, չի խոսում հասարակության հետ»։
Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Մարտ 08, 2019 09:47 Միևնույն է՝ ինքնաթիռում այդ բազկաթոռը դատարկ էր։
Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Մարտ 05, 2019 09:17 «Կհայտնվեն մարդիկ, որոնք կսկսեն քննել 1995-96 թվականները»։