Աշխարհ

12.03.2019 12:51


Ադրբեջանի զորավարժությանը ներգրավվել են «Պոլոնեզ» և LORA (լուսանկար, տեսանյութ)

Ադրբեջանի զորավարժությանը ներգրավվել են «Պոլոնեզ» և LORA (լուսանկար, տեսանյութ)

Ադրբեջանում ընթացող պլանային լայնամասշտաբ զորավարժություններին ներգրավվել են նաև բելառուսական ՀԿՌՀ-ները և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:

«Պոլոնեզների» շարասյունը զորավարժության ընթացքում

Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումից՝ «Պոլոնեզի» և LORA-ի դիվիզիոնների շարասյունները դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից, մեկնում օպերատիվ շրջաններ, բերվում մարտական վիճակի, պատրաստվում կրակի: Նշենք, որ հրապարակումից պարզ չէ՝ մարտական կրակ եղե՞լ է, թե ոչ:

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է երեկ՝ մարտի 11-ին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ այդ վարժանքներին ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոցներ, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց:

Աղբյուրը՝ «Ռազմինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը