Քաղաքական

12.03.2019 14:29


Արդեն 5 ժամ է՝ Ստեփանակերտում ընթանում է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստը

Արդեն 5 ժամ է՝ Ստեփանակերտում ընթանում է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստը

Ստեփանակերտում աշխատող Factor.am֊ի լրագրողի հարցին ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն ասաց՝ դեռ պարզ չէ, թե երբ է ավարտվելու նիստը։ Տեղեկություններին, որ Արցախի անվտանգության խորհրդի բոլոր անդամները չեն մասնակցում նիստին, Արեգ Քոչինյանն արձագանքեց, որ այդ հարցերի պատասխանը պարզ կլինի նիստից հետո տարածվող հաղորդագրությունից։

Հավելենք, որ ի սկզբանե երեկ հայտարարվեց, թե Ստեփանակերտում կայանալու է Արցախի ԱԽ արտահերթ նիստ, այնուհետ հաղորդագրություն եղավ, որ Արցախի մայրաքաղաքում կայանալու է Հայաստանի ԱԽ հերթական նիստը, իսկ արդեն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ այսօրվա նիստը Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է:

Այս խորագրի վերջին նյութերը