Հարցազրույց

Մարտ 12, 2019 15:26

Երվանդ Բոզոյան․ «Համանախագահների հայտարարությունը ազդակ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան․ «Համանախագահների հայտարարությունը ազդակ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից» (տեսանյութ)

Մի կողմից՝ ծայրահեղ բնույթի արձագանքներ, մտահոգության և խուճապի էլեմենտներ կան, մյուս կողմից էլ՝ ասում են`մտահոգվելու առիթ չկա: Ես կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսն օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

«Խնդիրն այն է, որ ապրիլյան փոփոխություններից հետո համանախագահները զգացին, որ կա վտանգ, որ բանակցային պրոցեսը կարող է կանգ առնել: Բանն այն է, որ հունվարին Եվրոպայում Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ էության, ինքը պետք է խոսի ֆորմատի փոփոխության մասին, ինչին պատասխանեց Ադրբեջանը և պատասխանեց բավականին կոշտ»,-ասաց նա:

Բոզոյանը նշեց, որ փաստացի Ադրբեջանը սպառնացել է, և համանախագահներն զգացել են, որ պրոցեսը եթե այսպես գնա, հնարավոր է`բանակցությունները կանգ առնեն: «Նրանք համարեցին, որ պետք է հայտարարությամբ հանդես գան, որպեսզի բանակցային պրոցեսը չկանգնի, իսկ այդ հայտարարության իմաստն այն է, որ ֆորմատի փոփոխությունը չի ողջունվում համանախագահների կողմից: Սա մեսիջ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից: Մյուս կողմից՝ համանախագահների կոչն Ադրբեջանին էր նաև ուղղված, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառնալ ռազմական գործողություններով»,-ասաց նա և հավելեց, որ անձամբ ինքը չէր հավատում, որ ֆորմատի փոփոխությունը հնարավոր կլինի ի կատար ածել, որովհետև երկար տարիներ է՝ ինչ այս ձևաչափով են գնացել բանակցությունները:

Ըստ բանախոսի` բանակցություններն արդեն պետք է գնան բառի բուն իմաստով բովանդակության շուրջ, որը հայտարարված է Մինսկի խմբի կողմից:

«Սա է խնդիրը: Եթե արձանագրենք իրավիճակը, տեսակետ կա` այս հայտարարությունն ուղղված է հիմնականում Հայաստանի դեմ, բայց ես չեմ կարծում, որ կարելի է այդպես գնահատել, պարզապես միջնորդներն արձանագրում են, որ չի կարելի խախտել ֆորմատը: Ժամանակին նրանք մերժել են ադրբեջանցիների խախտելու ֆորմատը, որովհետև ժամանակին Ադրբեջանը ցանկանում էր խնդիրը տեղափոխել ՄԱԿ-ի հարթություն, հիմա էլ խնդրում են, որ հայկական կողմը զերծ մնա այս ֆորմատի փոփոխությունից»,-ասաց նա:

Բոզոյանը նշեց, որ այստեղ մեծ ողբերգություն չկա: «Պարզապես Փաշինյանը պետք է վերջապես գիտակցի, որ եթե ինքը ստանձնել է երկրի ղեկավարի դերը, ապա ինքը պետք է կարողանա վարել այս բանակցությունները: Եթե Հայաստանը պնդի, որ պետք է դուրս գա բանակցություններից, և իր տեղը մտնի ԼՂ-ն, ապա, բնականաբար, հաջորդ հարցը կարող է առաջանալ հետևյալը, որ եթե դու հրաժարվում ես բանակցային պրոցեսից և ուզում ես ամբողջ խնդիրը դնել Ղարաբաղի վրա, ուրեմն դուրս բեր քո զորքերը Ղարաբաղից»,-նշեց նա:

Նրա խոսքով`ճիշտ է, որ 1994 թվականին ընդունվեց հակամարտության կողմ, բայց դե ֆակտո ադրբեջանցիները Ղարաբաղի հետ երբևիցե ուղիղ բանակցությունների մեջ չեն եղել: «Սա պրինցիպյալ խնդիր դարձնելը, ճիշտն ասած, ես լավ չեմ հասկանում, սա ոչ թե բովանդակության, այլ ձևի խնդիր է»,-եզրափակեց բանախոսը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:45 Հայաստանի ամենակարևոր աշխատասենյակներից մեկում ծնվել է շատ վտանգավոր ձևակերպում։
«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

Մայիս 17, 2019 12:50 «Քոչարյանի դատավարությունը զուտ քաղաքական է»։
«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

Մայիս 16, 2019 10:35 «Ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը»։
Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Մայիս 15, 2019 12:06 «Մարդիկ երևի ուրիշ հերոսի անուն չգիտեն»․ Դատարանի բակում «Նիկոլ վարչապետ» աղաղակողների մասին։
«Նիկոլ Փաշինյան, դու ատում ես գեներալիտետին»․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյան, դու ատում ես գեներալիտետին»․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Մայիս 14, 2019 00:25 Փաշինյանը սպառնում է Արցախը վերածել հեղափոխության օղակի։
Պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանի կետը որն է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանի կետը որն է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Մայիս 10, 2019 14:52 Փաշինյանը չունի օրակարգ և երբևիցե չի ունեցել։
Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու Քոչարյանի գործը․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու Քոչարյանի գործը․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Մայիս 09, 2019 19:25 «Գործընթացը, որ տեղի է ունենում Հայաստանում, շատ վիճահարույց է՝ նաև իրավական տեսակետից»։
Հաղթանակում ամենամեծ ավանդ ունեցողներից մեկը կալանքի տակ է․ Ստեփան Մարգարյան

Հաղթանակում ամենամեծ ավանդ ունեցողներից մեկը կալանքի տակ է․ Ստեփան Մարգարյան

Մայիս 07, 2019 22:10 Քրգործեր են հարուցված հաղթանակում մեծ ներդրում ունեցող մարդկանց նկատմամբ:
Փաշինյանի վախից Քոչարյանի գործը դատավորները «քցում» են իրենց վրայից․ փաստաբան (տեսանյութ)

Փաշինյանի վախից Քոչարյանի գործը դատավորները «քցում» են իրենց վրայից․ փաստաբան (տեսանյութ)

Մայիս 07, 2019 10:20 Դատավորները վախեցած են ու կանգնել են ընտրության առջև։
2008 թվականի արտակարգ դրությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի գործը Ստրասբուրգի դատարանում

2008 թվականի արտակարգ դրությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի գործը Ստրասբուրգի դատարանում

Մայիս 06, 2019 18:25 2008 թ․ նախագահ Քոչարյանի հրամանագիրը իրավաչափ է։
«Շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէ»․ Խրամչիխին

«Շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէ»․ Խրամչիխին

Մայիս 05, 2019 11:45 «Պարզապես կան գործոններ, որոնք ներկայումս անհնար են դարձնում պատերազմական գործողությունների նախաձեռնումը»։
Ո՞նց կարող էր Քոչարյանի գործը չգնար դատարան, երբ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է. Ռուբեն Սահակյան

Ո՞նց կարող էր Քոչարյանի գործը չգնար դատարան, երբ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է. Ռուբեն Սահակյան

Մայիս 03, 2019 14:52 Նրանք, ովքեր ասել են, որ «գործը» ջուր է, շատ ճիշտ էին։
Նոր իշխանությունն ինձ համար սև արկղ է, շատ բան հասկանալի չէ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Նոր իշխանությունն ինձ համար սև արկղ է, շատ բան հասկանալի չէ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 13:25 Նրանց մոտ իլյուզիա կար, որ կարելի է կոռուպցիան հարյուր տոկոսով վերացնել։
«Ինչ ուզում եք` արեք, մենակ թե մնամ վարչապետի պաշտոնում». Մինասյան

«Ինչ ուզում եք` արեք, մենակ թե մնամ վարչապետի պաշտոնում». Մինասյան

Մայիս 03, 2019 09:30 «Թվացյալ խաղաղությունից օգտվելով` ադրբեջանցիներն էապես բարելավել են իրենց դիրքերը շփման գծում։ Մեր զինվորների կյանքով ենք հատուցելու դրա համար»։
Երվանդ Բոզոյան․ «Այս հեղափոխությունն իմաստավորված չէր» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան․ «Այս հեղափոխությունն իմաստավորված չէր» (տեսանյութ)

Մայիս 01, 2019 19:44 «Մարդիկ եկել են իշխանության անփորձ, անպատրաստ, պատահականորեն, իրենք էլ չէին սպասում, որ կարող էին հասնել հաջողության»։