Գլխապտույտ հաջողություններից

Գլխապտույտ հաջողություններից

Մարտ 21, 2019 22:35 Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։
Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Մարտ 21, 2019 12:02 Այս 4 սուբյեկտներն, ի դեպ, «նիսյա» են։

Տնտեսական

Մարտ 12, 2019 15:54

«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների համար տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞» (տեսանյութ)

«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների համար տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞» (տեսանյութ)

Կառավարության ծրագրի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել ծավալուն անդրադարձով և ներկայացրել կուսակցության մտահոգություններն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ․ դրանցից մեկը վերաբերում է Կառավարության օպտիմալացմանն ու գործադիրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին. այս մասին, factor.am-ի փոխանցմամբ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

«Կառավարության ծրագրի առաջին նախադասությունը երբ կարդում ես, հասկանում ես, որ 17 նախարարի հետ աշխատելը դժվար էր, դրա համար դարձնում են 12։ Կառավարության արդյունավետության աստիճանի, դրա բարձրացման մասին որևէ տող ես Կառավարության ծրագրում չկարդացի։ Ինչպե՞ս են չափելու այդ արդյունավետությունը, գրված չէ։ Որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին որևէ բառ այս ծրագրում գրված չէ»,- ասաց Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝ հստակեցված չէ նաև հաստիքների կրճատման անհրաժեշտությունը:

«Եթե մենք այդ հաստիքները կրճատենք, միևնույնն է՝ Կառավարության արդյունավետությունը չի բարձրանա դրանից․ այո՛, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ գործող Կառավարությունը ժանտախտի նման հեռու է փախչում ցանկացած չափելիությունից։ Նախկին նախարարն անընդունելի է համարում նաև նախարարությունների միավորումը․ չի հասկանում՝ ի՞նչ կապ ունեն գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարություններն իրար հետ և ինչո՞ւ չի քննարկվել, օրինակ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միավորման հարցը։

«Ո՞րն է այդ միավորման բազան, դա էլ չկա։ Մեզ մոտ այդ տրամաբանական հենքը ես չեմ տեսել»,- ասաց նախկին նախարարը՝ հարցադրում հնչեցնելով գուցե այդ օպտիմալացման արդյունքում խնայվում են գումարներ, որ 105 պատգամավորի փոխարեն 132 պատգամավո՞ր պահեն։ Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ անհասկանալի է, թե ինչ է լինելու պետական ապարատից կրճատված 10 000 ՀՀ քաղաքացիների ճակատագիրը։

«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների հետ ի՞նչ ենք անելու․ տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞, վերապատրաստման դասընթացնե՞ր ենք կազմակերպելու, նպաստնե՞ր ենք տալու, որը խժռելու է այդ խնայողությունները: Ինչ ենք անելու նրանց հետ, դեռ հայտնի չէ»,- նշեց նախկին նախարարը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը

2019-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի

2019-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի

Մարտ 21, 2019 13:19 Կկազմի 4.3 տոկոս:
Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Մարտ 20, 2019 16:28 Ոչխարի գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ շատ են մորթի ենթարկում։
Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են

Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են

Մարտ 20, 2019 14:55 Չեն ընդունում 3-րդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը:
FINANCE-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

FINANCE-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

Մարտ 19, 2019 12:15 Այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Ավտոկայանատեղերի վճարները կբարձրանան

Ավտոկայանատեղերի վճարները կբարձրանան

Մարտ 15, 2019 14:00 «Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ»:
Անհատ տաքսու վարորդների ամսական 8-12 հազար վճարները դեռ չեն վերացվել. վարչապետը խոստումը չի կատարել

Անհատ տաքսու վարորդների ամսական 8-12 հազար վճարները դեռ չեն վերացվել. վարչապետը խոստումը չի կատարել

Մարտ 13, 2019 21:55 Փաշինյանը նման խոստում է տվել հեղափոխության օրերին, վարչապետի թեկնածու եղած և բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մարտ 12, 2019 17:12 2019 թ. փետրվարին գրանցվել է 0.6% գնաճ։
«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների համար տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞» (տեսանյութ)

«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների համար տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞» (տեսանյութ)

Մարտ 12, 2019 15:54 Կառավարության արդյունավետությունը չի բարձրանա դրանից։
Գյումրիում գործազրկությունը կավելանա

Գյումրիում գործազրկությունը կավելանա

Մարտ 12, 2019 14:56 ՀՀ ՊՆ Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասը մայիսին տեղափոխվելու է Երևան: