Կարծիք

13.03.2019 10:57


Այս կառավարությունը շարժվում է ամեն ինչ խոշոր տնտեսվարողների ձեռքում կենտրոնացնելու ճանապարհով

Այս կառավարությունը շարժվում է ամեն ինչ խոշոր տնտեսվարողների ձեռքում կենտրոնացնելու ճանապարհով

Ամեն ինչ ճիշտ է, մեր «հեղափոխական» կառավարությունը ամրապնդում է ավտորիտարիզմը Հայաստանում, ու այդպես էլ պիտի լիներ, ես դրա մասին նախազգուշացրել եմ նրանց իշխանության գալու հենց սկզբից, ու այն ամենը, ինչ հիմա անում են նրանք, ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու ժամանակին իմ ասածների ճշմարտացիությունը:

Ի՞նչը նկատի ունեմ. բանն այն է, որ յուրաքանչյուր քաղաքական ռեժիմ ունի իրեն բնորոշ պարտադիր դրսևորումները տնտեսական կացութաձևերի տեսքով, օրինակ եթե ժողովրդավարության համար պարտադիր պայման է միջին խավի գոյությունը, որը նշանակում է, որ մանր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ պիտի պարտադիր կերպով գերազանցի գոնե 50%-ը, ապա ավտորիտար երկրի համար պարտադիր պայման է այդ թվի 25%-ի չգերազանցումը, այսինքն՝ ինքնաբավ միջին խավ փաստացի չպիտի լինի, ու Փաշինյանի կառավարությունը աշխատում է հենց այդ ուղղությամբ, նա ամեն ինչ անում է, որպեսզի առանց այն էլ շատ փոքր մասշտաբներ ունեցող միջին խավը Հայաստանում ավելի ու ավելի փոքրանա:

Եթե ուշադրություն եք դարձրել ամեն օր կառավարության շենքի մոտ բողոքողները հենց այդ կատեգորիայի մեջ են մտնում (վերջին օրերին կառավարության կողմից գրավատների ու դրամի փոխանակման կետերի վրա կատարած բռնի արշավը դրա վառ ապացույցն է), այս կառավարությունը շարժվում է ամեն ինչ խոշոր տնտեսվարողների ձեռքում կենտրոնացնելու ճանապարհով, ու դա նշանակում է, որ ավելի է խորանալու օլիգարխիկ-մենաշնորհային համակարգը, որը ավտորիտարիզմի տնտեսական հենքն է:

Ի դեպ, կառավարության կազմի նախատեսված կրճատումները նույնպես այդ նպատակին են ծառայում, խնդիրը իրականում օպտիմալացումն ու կառավարության աշխատանքի էֆեկտիվության բարձրացումը չէ, միջին օղակի չինովնիկների քանակի կրճատման իրական նպատակը նույնպես միջին խավի մասշտաբների կրճատումն է, քանի որ նրանք նույնպես իրենցից միջին խավ են ներկայացնում: Եթե որևէ մեկը մտածում է, որ այդ կրճատումներից գոյացող միջոցները կուղղվեն սոցիալական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ կամ տնտեսական ծրագրերի իրականացման ուղղությամբ, ապա չարաչար սխալվում է, քանի որ այս կառավարությունը եթե այդպիսի բան անի, կնշանակի որ ինքն իր դեմ կգործի, որը ուղղակի բացառված է, այնպես որ իզուր հույսեր չփայփայեք, սիրելիներս:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը