Գլխապտույտ հաջողություններից

Գլխապտույտ հաջողություններից

Մարտ 21, 2019 22:35 Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։
Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Մարտ 21, 2019 12:02 Այս 4 սուբյեկտներն, ի դեպ, «նիսյա» են։

Կարծիք

Մարտ 13, 2019 13:12

Հարևանները տարի են ամփոփում

Հարևանները տարի են ամփոփում

Մինչ մենք քննարկում ենք նոր Հարկային օրենսգիրքը՝ փորձելով պարզել՝ կօգնի՞ այն, թե կխանգարի տնտեսական աճին, մինչ փորձում ենք հասկանալ՝ կա՞ արդյոք իրական ու նոր տնտեսական քաղաքականություն, մեր հարևան երկրները հրապարակում են նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները:

Իհարկե, կարելի է արդարանալ ու ասել, որ Վրաստանում ու Ադրբեջանում անցած տարի հեղափոխական գործընթացներ չեն եղել: Ուստի այս երկրների իշխանությունները «բնականոն» հունով ամփոփում են տնտեսական տարին: Բայց այդ ամփոփ ցուցանիշներն այն բազան են, որի վրա մշակվում է երկրի տնտեսական քաղաքականությունը: Հետևաբար, քանի դեռ այդ տվյալների վրա համեմատված ու վերլուծված չեն մեր իշխանությունների՝ տնտեսության ոլորտի «քայլերը», դրանք առայժմ կմնան լոզունգ-պլակատային մակարդակում:

Ճանաչողության ամենատարրական կանոնը պնդում է, որ ամեն ինչի արժեքը ճշտվում է համեմատության մեջ: Հետևաբար, առաջարկում եմ տեսնել, թե տնտեսական ինչ արդյունքներ են արձանագրվել մեր հարևան երկրում: Վրաստանում, օրինակ, արդեն պաշտոնապես հրապարակվել են անցած տարվա ուղղակի ներդրումների տվյալները:

Ինչպես մեր պարագայում, այս թեման ցավոտ է նաև վրաց իշխանությունների համար: Բայց նրանք չեն հետաձգել այս ոլորտի «ձախողման» հաշվետվությունը: 2018-ին, նախորդ տարվա համեմատ, արտասահմանյան ներդրումները շատ կտրուկ են նվազել` 34,9 տոկոսի չափով: 2017-ի 1 մլրդ 894 մլն դոլար ներդրումների փոխարեն 2018-ին հաջողվել է «ներգրավել» 1 մլրդ 232 մլն դոլար: Կից ներկայացված գրաֆիկից նկատելի է, որ «արտասահմանյան ներդրում» ասված երևույթը հարևան երկրում իսկապես արտասահմանյան է: Այսինքն, Վրաստանի պարագայում խոսքը երկրից օֆշոր տեղափոխած ու, իբր, այնտեղից կատարվող ներդրումների մասին չէ (միակ կասկածելին կարելի է համարել պանամական ներդրումը):

Կարելի է, իհարկե, նաև զարմանալ, որ բարդ քաղաքական հարաբերություններին զուգահեռ՝ նկատելի ներդրում է կատարվել Ռուսաստանից: ՌԴ-ն 60.1 մլն դոլար չափաբաժնով Վրաստանի իններորդ գործընկեր երկիրն է: Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ ուղղակի ներդրումներից 400 մլն դոլարն ուղղորդվել է ֆինանսական ոլորտ: Իսկ 210 մլն դոլար ներդրում կատարվել է տրանսպորտի ոլորտում: Այս դեպքում խոսքը 2018-ին ավարտված գազամուղի շինարարական աշխատանքների մասին է: Այս գազամուղի շինարարության հիմնական ներդրողը Ադրբեջանն էր` մոտ 240 մլն դոլար, որը Վրաստանի արտասահմանյան ներդրումների 19,5 տոկոսն է:

Ադրբեջանը ևս կառավարության նիստում ամփոփել է տնտեսական տարին: Այստեղ ևս տնտեսական ցուցանիշները հակասական են: Տնտեսության զարգացման աճը հայտարարվում է 1.4 տոկոս (2017թ-ի 0.1 տոկոսի համեմատ): Իշխանությունները սա հաջողություն են համարում: Իսկ փորձագետները նշում են, որ աճն արձանագրվել է հիմնականում նավթի գնաճի հաշվին: 2018-ին ոչ նավթային ոլորտի տնտեսությունը ընդամենը 1.8 տոկոս աճ է գրանցել 2017-ի 2.7 տոկոսի դիմաց: Նշվում է արդյունաբերության 1.5 և գյուղատնտեսության 4.6–տոկոսանոց աճի մասին:

Ադրբեջանը խուսափում է հրապարակել ուղղակի ներդրումների չափը, փոխարենը՝ հայտարարվում է, որ 2018-ին օտարերկրյա ներդրումները գերազանցել են 10 մլրդ դոլարը: Ի տարբերություն Վրաստանի՝ այս պարագայում առայժմ հրապարակված չեն ոչ երկրները, որտեղից կատարվել են ներդրումներ, ոչ էլ ներդրումային ոլորտները: Այլ կերպ ասած, այս թվերը միանշանակ ընկալել չի կարելի: Օրինակ՝ մակրոտնտեսական թվերի համադրմամբ՝ կարելի է նկատել, որ Ադրբեջանի արտաքին պարտքի աճը տնտեսական ակտիվության ցուցանիշից առաջանցիկ է: Անցած տարի արտաքին պարտքն աճել է 3.2 տոկոսով` հասնելով 9.7 մլրդ դոլարի: Այս ցուցանիշը ևս կասկածի տակ է առնում 3 մլրդ դոլարով երկրի տարադրամային պահուստի աճի հայտարարությունը: Բոլոր դեպքերում, այս հարևան երկրի տնտեսական ցուցանիշները խիստ կապված են նավթի համաշխարհային գների տատանումների հետ։ Այդ փաստը նույնիսկ երկրի իշխանությունները չեն թաքցնում և անընդհատ խոսում են տնտեսությունը նավթահումքային ասեղից «պոկելու» անհրաժեշտության մասին: Բոլորն են հիշում «հալվա ասելով բերանդ չի քաղցրանա» արևելյան առածը:

Վերջում մնում է արձանագրել, որ մեր իշխանությունները տարածաշրջանում վերջինն են տնտեսական տեղեկատվություն հրապարակելու հարցում, արձանագրել ու կրկնել, որ այդ տեղեկատվությունն ինքնանպատակ չէ: Այն առաջին հերթին իշխանություններին է պետք տնտեսական հարցերում կողմնորոշվելու և հոդաբաշխ տնտեսական ծրագրեր մշակելու համար:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Untitled (1)

Այս խորագրի վերջին նյութերը

Ես օրվա իշխանություններին պատվիրել եմ բարելավել իմ կյանքը, այլ ոչ թե տոնացույցում փոփոխություն մտցնել

Ես օրվա իշխանություններին պատվիրել եմ բարելավել իմ կյանքը, այլ ոչ թե տոնացույցում փոփոխություն մտցնել

Մարտ 21, 2019 22:45 Հագուրդ տալով հեղափոխական թիմի ամբիցիաներին ու ներքին ցանկություններին:
Հիմա ուղեղների լվացման ժամանակն է

Հիմա ուղեղների լվացման ժամանակն է

Մարտ 21, 2019 16:18 Որ հետագայում նույն լծի տակ նորից մտնեք։
Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ

Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ

Մարտ 21, 2019 16:15 Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:
Մեծ անորոշության տագնապը. հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ

Մեծ անորոշության տագնապը. հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ

Մարտ 21, 2019 13:52 Ընտրվեց նախորդներին մեղադրելու տարբերակը։
Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի

Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի

Մարտ 21, 2019 13:33 Մեր դռան շունն է, հո անտեր չենք թողնելու։
Անազատ հասարակություններում մարդիկ պարտադիր կերպով դեգրադացվում են

Անազատ հասարակություններում մարդիկ պարտադիր կերպով դեգրադացվում են

Մարտ 21, 2019 11:25 Անազատ հասարակություններում ապրող մարդիկ պատասխանատվության ավելի ցածր զգացողություն ունեն։
Ով ինչպես հիմնեց օլիգարխիկ համակարգը Հայաստանում, և ո՞րն է ելքը

Ով ինչպես հիմնեց օլիգարխիկ համակարգը Հայաստանում, և ո՞րն է ելքը

Մարտ 21, 2019 10:32 Օլիգարխներին սեփականատեր դարձնելու ճանապարհը դժվարին է գործ է։
2018թ․-ին Անհայտ երկիր արտահանվել է 15 մլն 81 հազար դոլարի ապրանք

2018թ․-ին Անհայտ երկիր արտահանվել է 15 մլն 81 հազար դոլարի ապրանք

Մարտ 21, 2019 09:16 Փոխարենը նույն Անհայտ երկրից ներմուծվել է 46 մլն․ 46 հազար դոլարի ապրանք։
Ծառայամիտները

Ծառայամիտները

Մարտ 21, 2019 08:28 Այդպիսի մարդիկ իրականում հայրենիք չունեն։
Դատարանի քայլերը շարունակում են մնալ անքննելի ու անհասկանալի

Դատարանի քայլերը շարունակում են մնալ անքննելի ու անհասկանալի

Մարտ 20, 2019 20:28 Ակնհայտ է՝ Քոչարյանի նկատմամբ առկա է ընդգծված վերաբերմունք՝ հրահանգ, պատվեր։
Հակասությունների միասնություն

Հակասությունների միասնություն

Մարտ 20, 2019 17:32 Բնական է, որ բանաստեղծություն գրելու ցանկություն է առաջանում:
Ծերուկն անտանելի է դառնում

Ծերուկն անտանելի է դառնում

Մարտ 20, 2019 14:20 Օրվա իշխանությանը շնորհակալ լինելու մղումով է թխել բաց նամակ կոչված ողորմելի պամֆլետը:
Ճորտերը

Ճորտերը

Մարտ 20, 2019 12:25 Եթե ձեզ 20 տարի գյուղապետը ծեծել է, ուրեմն գործ ունենք ճորտերի ու մտրակավոր ճորտատիրոջ հետ։
Մոնոպոլիստներն իրենց հրաշալի են զգում

Մոնոպոլիստներն իրենց հրաշալի են զգում

Մարտ 20, 2019 12:00 Պետության կողմից չի ներդրվել որևէ գործուն միջոց։
Ինչու է վարչապետը խորհուրդ տալիս կով, ոչխար պահել

Ինչու է վարչապետը խորհուրդ տալիս կով, ոչխար պահել

Մարտ 20, 2019 11:30 Դատելով վարչապետի ու գյուղացիների զրույցներից՝ անասնապահությունը նույնիսկ գյուղում ապրողների համար հրապուրիչ չէ: Տնտեսական իմաստով, իհարկե:
Այդ ով ա գժվել միլիոններ ծախսի այս խոտանների վրա, երբ պետք ա ընդամենը մերթ ընդ մերթ խոսացնեն

Այդ ով ա գժվել միլիոններ ծախսի այս խոտանների վրա, երբ պետք ա ընդամենը մերթ ընդ մերթ խոսացնեն

Մարտ 20, 2019 09:10 Մի հատ լրագրող ու մի հատ կամեռան լրիվ հերիք են, դեռ տակը սդաչի էլ կմնա։
Գառը որ յոնջա ա ուտում, ուռում ա, իրեն թվում ա, որ ինքը կոկորդիլոս ա

Գառը որ յոնջա ա ուտում, ուռում ա, իրեն թվում ա, որ ինքը կոկորդիլոս ա

Մարտ 20, 2019 09:01 Հատված «Ռանչպարցիների կանչը» վեպից։