Աշխարհ

Մարտ 13, 2019 19:52

«Թաքցված խաչ». Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում

«Թաքցված խաչ». Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում

Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:

«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա:

Ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են օրերս, հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլին:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

«Թաքցված խաչ»-ի նկարահանումներն ավարտվել են, սակայն դեռևս պետք է կատարվեն մոնտաժային ու ձայնային աշխատանքները, ինչպես նաև ֆիլմի համար պետք է երաժշտություն գրվի: Այս բոլոր աշխատանքները ավարտին հասցնելու համար համացանցում աջակցության արշավ է նախաձեռնվել: Նշվում է, որ ֆիլմի երաժշտությունը ձայնագրվելու է Հայաստանում:

Ֆիլմի հեղինակները իրենց կատարած աշխատանքի նպատակը ներկայացնելու համար հետևյալ ծանոթագրությունն են հրապարակել:

«Նախկինում հայերի հայերին հատուկ թիթեղագործության ու թամբագործության արհեստները շրջանի կենտրոնում այսօր ներկայացնում են մուսուլմանացված հայերի սերունդները: Ենթադրվում է, որ շրջանում 1915-ից հետո մուսուլմանացված առնվազն 20 տուն կա: Համարվում է, որ մնացած հայերը, որոնք ձևավորում էին շրջանի բնակչությունը, 1915-ին սպանվել են կամ բռնագաղթեցվել: Հայտնի է, որ մուսուլմանացված հայերի ազգականները, հատկապես մորեղբայրներն ու մորաքույրները հեռացել են ԱՄՆ, Հայաստան կամ Սիրիա: Եթե այսօր նույնիսկ նրանք ողջ էլ չեն, նրանց երեխաներն են ողջ ու տեղեկություններ ունեն շրջանի մասին:

Հայտնի է, որ Թուրքիայում այս իրավիճակում գտնվող բազմաթիվ բնակավայրեր կան և հազարավոր մուսուլմանացված հայերի ընտանիքներ կան: Այս ինքնության հետ ապրել ձգտող մարդիկ ո՛չ կարողանում են հաշտվել ամբողջապես ձուլվելու արդյունքում իրենց ներսում ապրող նոր ինքնության հետ, ո՛չ էլ կարողանում են վերադառնալ իրենց նախկին հայկական ինքնությանը: Էղիլում ապրող մուսուլմանացված հայերի մոտ աչքի ընկնող առանձնահատկությունն էլ այն է, որ ոչ քիչ ջանք են թափում իրենց նախկին ինքնությունն իրենց երեխաներին փոխանցելու հարցում:

Շրջանի բազմաթիվ ընտանիքներ գիտեն իրենց նախկին ինքնության մասին և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարում: Բայց պաշտոնական մակարդակով անցյալի բնակչության և մշակույթի վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվում: Զուտ սուննի մուսուլմանական ինքնությունը առաջ մղելով՝ անտեսվում է շրջանի նախկին ինքնությունը՝ հօգուտ պաշտոնական պատմագրության»:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։