Կարծիք

13.03.2019 19:21


Սա այլ կերպ, քան «սրբապղծություն» հնարավոր չէ որակել

Սա այլ կերպ, քան «սրբապղծություն» հնարավոր չէ որակել

«Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաև ռազմական կրթություն»:
Այս սարսափելի կոշտ եզրակացության է հանգում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ՝ կապված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքի օտարման վերաբերյալ Կառավարության մտադրության հետ: Նախարարի խոսքը իրականում ոչ թե եզրակացություն է, այլ մեր ներքին կյանքի ու հանրային մթնոլորտի ախտորոշում:

Սա խոսք է մի մարդու, որը համեմատաբար կարճ ժամանակահատված լինելով պաշտպանական համակարգի նախարար՝ հասցրեց մեր զինված ուժերի և հատկապես սպայական կազմի կատարելագործումը բարձրացնել ռազմական գործին ժամանակակից պահանջների բավարարման մակարդակի՝ ձևավորելով դրա համար անհրաժեշտ համակարգեր և անշրջելի երաշխիքներ: Որպես մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործում համեստ վաստակ, բայց պատասխանատվության մեծ զգացում ունեցող պետական գործիչ՝ նա կոչնակ է հնչեցնում՝ շատ դիպուկ որակելով նման որոշումը՝ Կառավարությունը բարձրունք է հանձնում: Իրականում սա որակում էլ չէ, այլ՝ յուրատեսակ վերդիկտ:

Միայն միտքը, որ հանուն նույնիսկ ամենակարևոր տնտեսական նպատակի կարելի է զոհաբերել երկրի ռազմական ենթակառուցվածքներից որևէ մեկը, մեր պարագայում՝ Հայաստանի պարագայում, այլ կերպ, քան «սրբապղծություն» հնարավոր չէ որակել:
Այս ամենն այնքան մտահոգիչ է, որ չես ուզում հավատալ, որ պատերազմի իրական սպառնալիքին դիմագրավելու ջանքեր գործադրող Իշխանությունը կարող է գնալ նման քայլի:

Ուստի Կառավարությունը պետք է հրապարակավ հերքի նման որոշում կայացնելու իր մտադրության մասին լուրերը: Ընդ որում պետք է հերքի, այլ ոչ թե մեկնաբանի, քանի որ նման քայլը որևէ կերպ մեկնաբանելի չէ:

Հ.Գ Ամեն անգամ մի տեսակ ցավ ես զգում նման գրառումներ կատարելիս և այդ զգացումը պարտավորեցնող է:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը