Քաղաքական

Մարտ 13, 2019 21:16

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները ծանոթացել են կոռուպցիայի դեմ պայքարում ՀՔԾ-ի աշխատանքներին

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները ծանոթացել են կոռուպցիայի դեմ պայքարում ՀՔԾ-ի աշխատանքներին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, զրուցակիցները հետաքրքվել են ծառայության գործառույթներով և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ծառայության կողմից տարվող աշխատանքների, մասնավորապես, նախաքննական մարմնի վարույթում գտնվող` հանրային հնչեղություն ստացած մի շարք քրեական գործերի քննության արդյունքներով: Անդրադարձ է եղել նաև քրեական գործերով վերականգնված գումարներին: Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ` միայն վերջին տարում քրեական գործերով վերականգնված գումարների չափն աննախադեպ է եղել: Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ մեծ ծավալի քննություն է կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով, այդ թվում` ավելի քան երեք տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:

Ի պատասխան զրուցակիցների հարցերի` Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ միայն վերջին 9 ամսվա ընթացքում շուրջ 80 տոկոսով ավելացել է ծառայությանը հասցեագրված դիմումների քանակը, ինչը, միանշանակ, վկայում է ծառայության նկատմամբ հանրության վստահության աճի մասին:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են քրեաիրավական համակարգի բարեփոխումներում ՀՀ հատուկ քննչական ծառայության ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Մայիս 24, 2019 10:25 Պահանջում է անվավեր ճանաչել Ղարիբյանի հրամանը։
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Մայիս 23, 2019 22:50 Վերահաստատել են Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված գանահատականները:
«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

Մայիս 23, 2019 20:05 Դատավորը գործել է օրենքի շրջանակներում:
ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

Մայիս 23, 2019 19:55 «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն»:
ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 23, 2019 18:35 Կարգախոսն է՝ Զարգանալու ենք, չզիջելով՝ լրջացե՛ք։