Մեկնաբանություն

Մարտ 14, 2019 10:55

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Նիկոլ Փաշինյանի հայտարարած «տնտեսական հեղափոխությունն» ամբողջությամբ մտել է ուժի մեջ։ Հեղափոխական տեմպերով (երբեմն՝ 60 անգամ) բարձրացվում են հարկերը, կրճատվում պետական ծառայողները (եթե պետք լինի, ապա 10 հազարին կկրճատեն՝ առանց աչք թարթելու), փակվում են նախարարությունները (հեղափոխական «կռուգից» նախարարացու չգտնելու պատճառով), և կա զրո ներդրում։ Ներդրում, ի դեպ, չի էլ կարող լինել այն պայմաններում, երբ իշխող խմբակցության անդամը հայտարարում է, որ պետք է խոշոր սեփականատերերի ունեցածի 70 տոկոսը խլել, իսկ մասնավոր բիզնեսի դեմ պետականորեն հարձակում է կազմակերպված։

«Տնտեսական հեղափոխությունը» դեռ ոչինչ չի սարքել, բայց քանդում է՝ «Այս աշխարհը կքանդենք մենք հիմնովին» բոլշևիկյան ծրագրի շրջանակներում։

Քանդում են պատմական նշանակության շենքը, մասնավոր շինությունները։ Հիմա հասել են սրճարաններին։ Օպերայի տարածքի սրճարաններին։ Ու «խոխման» այն է, որ նախորդ իշխանություններին ամեն կերպ քսմսվող ու նախորդ իշխանություններին կից տղա աշխատող, իսկ այժմ սարսափելի հեղափոխական դարձած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակված Վիկտոր Մնացականյանն է էնտուզիազմով լծվել քանդելու գործին (այս դեմագոգը երեկ դերասանություն էր անում, թե բա՝ ինչու են ժողովրդից խոտը խլել և տեղում ասֆալտ ու բետոն արել, բայց «մոռացել» էր, որ իր մինչթավշյա կյանքի մեծ մասն անցկացրել է այդ բետոնի վրայի սրճարաններում)։

Վիկտորը կատարում է նախորդ իշխանությունների օրոք ծաղրածու և «սուպեր մամա» աշխատող Հայկ Մարությանի հրահանգը, իսկ վերջինս էլ՝ նախորդ իշխանությունների օրոք հաճախորդ–պատգամավոր աշխատող Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Սրանք ակնհայտորեն բարդույթներ ունեն։ Իրենց թվում է, թե քանդելով «աչոկ» են հավաքելու։ «Աչոկ» միգուցե հավաքեն, բայց հանրության ամենաբոմժական զանգվածի, այսինքն՝ ստորին ու ավերիչ բնազդներով առաջնորդվողների մոտ։ Իսկ ահա ստեղծող ու մտածող մարդիկ պարզապես վանվելու են այս իշխանություններից։ Բիզնես դաշտը կոպեկ անգամ չի դնի այս պայմաններում։ Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ Առավել ևս, որ Լֆիկը այսօր մուծվում է, իսկ վաղը կարող է արդեն ցուցմունք տալ, թե ում ինչքան և ինչպես է մուծվել։ Ինչևէ։

Մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրը քանդելն է։ Ըստ Օպերայի շրջակայքի սրճանանների սեփականատերերի՝ ապամոնտաժման արդյունքում շուրջ 300 մարդ մնալու է գործազուրկ: Քաղաքապետարանը այս նախաձեռնությունից առաջ որևէ հաշվարկ չի կատարել՝ գնահատելու տնտեսական վնասը, չի մտահոգվել գործազուրկ մնացող մարդկանց ճակատագրով և չունի պատասխան՝ ի՞նչ են անելու տարածքում ներդրում կատարած գործարարները, որոնք միլիոնավոր վարկեր ունեն բանկերում:

Քաղաքապետարանի որևէ պաշտոնյա չի հանդիպել սրճարանների սեփականատերերի հետ։ Անպատասխան են թողել նրանց նամակը:

Սրճարանատերերից մեկը երեկ հայտարարեց, որ 700 մլն դրամ հարկ է վճարել այս տարիներին: Երկու ամիս առաջ «գալոչկայի» համար տեղեկացնել ու հետո գալ առանց զգուշացման փորձել քանդել՝ վնասելով այլոց սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի անընդունելի է։

Եթե մարդկանց այլընտրանք չի առաջարկվում, ապա պարզապես դահիճ պետք է լինել եղածը քանդելու համար։ Տնտեսական հեղափոխությունից ու ներդրումներից խոսող կառավարությունը վատ ազդակ է տալիս գործարարներին ու պոտենցիալ ներդրողներին՝ ցույց տալով, որ ներդրում կատարած և աշխատատեղ ստեղծած մարդկանց հետ կնքած պայմանագրերը խզում են առանց պատշաճ ժամանակ տալու և նրանց հետ անգամ մեկ բառ փոխանակելու:

«Տնտեսական հեղափոխությունը» դահճային դեմք ունի։ Այդ դեմքը թաքնված է «թավշյա» դիմակի տակ, բայց էությունը թաքցնել հնարավոր չէ։

Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:50 Դատելով ամենից՝ կառավարության շենքը կամաց-կամաց դառնում է կենդանիների հավաքատեղի: Նկատի ունեմ շենքի դիմաց բերվող կենդանիներին:
Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Հունիս 19, 2019 11:30 Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը ճնշումների, շանտաժի կամ բնածին վախի ազդեցության տակ են «ազատ» քվեարկություն իրականացրել։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։