Կարծիք

Մարտ 14, 2019 11:15

Եթե անգամ դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը

Եթե անգամ դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը

Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում: Քաղաքացիների, որոնք «Հավելյալ արժեք» չեն ստեղծում: Այսպիսի ձևակերպում էր արված փոխվարչապետի և ֆինանսների նախարարի միջև եղած գրագրությունում: Եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ տասը հազար քաղաքացի, այսինքն` օպտիմալացման արդյունքում զրկվում են աշխատանքից, և դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը։

Օպտիմալացման քաղաքականությունը ինքնին բացասական երևույթ չէ: Զարգացած եվրոպական երկրներում նույնպես կարելի է հանդիպել օպտիմալացման, բայց վերջիններս դա անում են հաշվարկված՝ հաշվի առնելով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջները՝ խորհրդակցել դրանց հետևանքները մեղմացնելու ուղիների և միջոցների վերաբերյալ, օրինակ` անդրադառնալով հարակից սոցիալական միջոցառումներին, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն օգնելու տվյալ աշխատողներին այլ աշխատանքում տեղավորմանը կամ վերուսուցմանը:

Ցավալի է, որ օպտիմալացման գաղափարը կառույցի օպտիմալացումից տեղափոխվեց անձնական դաշտ՝ աստիճանաբար վերածվեց մարդու աշխատանքային և անձնական որակներին գնահատականներ տալուն՝ «նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»:

Այստեղ խոսքը գնում է տասը հազար ՀՀ քաղաքացու մասին: Քաղաքացու, որ պետության և պետականության մի մասն են կազմում: Քաղաքացու, ում հանդեպ իշխանությունները ստանձնել են պարտավորություններ, հատկապես, երբ նրան հավաստիացրեցին, որ նա է այս երկրի տերը: Քաղաքացու, ում մասին պետք է հիշել ոչ միայն ընտրության ժամանակ քվե ակնկալելիս: Նրանց կյանքի որակի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է վաստակել այդ քվեին արժանանալու իրավունքը: Ի վերջո, իշխանությունները միայն սեփական թիմի և մերձավորների համար չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Եկեք արձանագրենք մի փաստ, խոսքը միայն տասը հազար մարդու մասին չէ, այլ տասը հազար ընտանիքի: Եվ այս ամենը ամենևին պոպուլիստական հայտարարություն չէ: Աղքատության հաղթահարման համար հռչակված՝ «Նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «Աշխատանքից դեպի նպաստ, գործազրկություն» սկզբունքը:

Հանրության տեսանկյունից այս ամենը կարող է հասկանալի և դուրեկան լինել, իսկ իշխանության համար, քաղաքական առումով, շահեկան:

Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ:

Ոչ ճիշտ հաշվարկված քայլերը կարող են բերել սոցիալական լարվածության խորացմանն ու գործազրկության աճին, ինչն էլ կնպաստի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատմանը և դրանց կատարման արդյունավետության ռիսկերի ավելացմանը:
Պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո, հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, հաշվարկների ու կանխատեսումների արդյունքում: Այդ հաշվարկները չպետք է պայմանավորված լինեն անհատական հատկանիշներով, այլ պետք է բխեն ոլորտի կարգավորման արդյունավետությունից:

Եվ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի, ապա դա պետք է հաջորդի աշխատատեղեր ստեղծելուն ուղղված պետության հստակ և հավակնոտ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչելուն:

Եվ հիմնավորումներից մեկը, որ այդ մարդկանց մի մասը իրավաբաններ և հաշվապահներ են և «էդ մարդիկ անգործ չեն մնա» կամ միգուցե ավելի լավ գործ գտնեն, խոսում է այն մասին, որ պետությունն իրեն ազատում է այս մարդկանց հանդեպ սոցիալական դրական պարտավորություններից: Իսկ ի՞նչ է արվել նրանց համար աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության իրագործման ուղղությամբ: Եթե ստեղծվեր այդպիսի հնարավարություն, այդ մարդիկ իրենք դուրս կգային պետական համակարգից: Ոչ ոք չի երազել հանրային ծառայողի ցածր աշխատավարձով աշխատանքի մասին, ինչ է՝ անունը չինովնիկ է: Բայց այս պահին այդ մարդիկ չունեն այլընտրանք, որովհետև չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ:

Եվ ուրեմն, տնտեսական արդյունավետության գնահատման հետ մեկտեղ՝ լավ կլինի գնահատել այդ մարդկանց համար այլընտրանք ստեղծելու ուղղությամբ արված աշխատանքը: Ի վերջո, խոսելուց բացի՝ գործի անցնել է պետք:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Մայիս 25, 2019 23:30 Ոստիկանությունը էս դեպքով ինչ-որ բան անելո՞ւ է։
Հ1-ը այսօրվա ակցիան ուղիղ եթեր էր տալիս Ֆեյսբուքում

Հ1-ը այսօրվա ակցիան ուղիղ եթեր էր տալիս Ֆեյսբուքում

Մայիս 25, 2019 23:02 Պարզվեց՝ «Իմ քայլը» դաշինքն ասում է, թե կապ չունի այս ակցիայի հետ։
Սա՞ է «ժողովուրդը»

Սա՞ է «ժողովուրդը»

Մայիս 25, 2019 22:50 Ջավախքում մի հին խոսք կա՝ «թանկ ժամանակ քաք մի ուտի, որ էժան ժամանակ քեզ քաք ուտող չասեն»։ 
Վարչապետն այնքան ապաշնորհ գտնվեց, որ մեկ տարում նրա աջակիցների թիվը դարձավ այսքան

Վարչապետն այնքան ապաշնորհ գտնվեց, որ մեկ տարում նրա աջակիցների թիվը դարձավ այսքան

Մայիս 25, 2019 22:28 Ուրախ եմ, որ Հայաստանում աբիժնիկների թիվն այսքան է։
Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Մայիս 25, 2019 17:13 Միահեծան բռնատիրություն ձևավորելու հերթական փուլն է։
Հինգ Փաստ

Հինգ Փաստ

Մայիս 25, 2019 16:29 Դրանք արժեզրկում, զրոյացնում և հողին է հավասարեցնում հարյուրավոր հորինված և չեղած «փաստեր»։
Նիկոլ Փաշինյանը կարող էր հրամայել ոստիկաններին, որ փակեին դատարանների մուտքն ու ելքը

Նիկոլ Փաշինյանը կարող էր հրամայել ոստիկաններին, որ փակեին դատարանների մուտքն ու ելքը

Մայիս 25, 2019 16:16 Բայց այդ դեպքում պատասխանատվությունը կկրեր Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան

«Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան

Մայիս 25, 2019 13:58 Ընդգրկել է ԱԺ-ի 88 իմքայլական ձրիակերներին:
Դատարանները «խելոքացնելու» ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր

Դատարանները «խելոքացնելու» ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր

Մայիս 25, 2019 12:09 Քաղաքական կամքի փոխարեն կողմնակից են վեթինգի մոդելին։
Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․

Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․

Մայիս 25, 2019 12:03 Ինչքան փող է տարեկան ծախսում Ադրբեջանը հակահայկական քարոզչության վրա։
Ստալինն էլ էր ձգտում արդիականացնել երկիրը հեղափոխական մեթոդներով

Ստալինն էլ էր ձգտում արդիականացնել երկիրը հեղափոխական մեթոդներով

Մայիս 25, 2019 10:35 Ինչ ստացվեց արդյունքում՝ հայտնի է բոլորին։
Լևոնին հարցրեք՝ ինչու էր այդ կարգի փիս մարդու նշանակում այդ պատասխանատու պաշտոնում

Լևոնին հարցրեք՝ ինչու էր այդ կարգի փիս մարդու նշանակում այդ պատասխանատու պաշտոնում

Մայիս 25, 2019 10:30 Թե՞ իր վախտ որ իր ուզածն էր անում, Գագոն լավն էր։
Գոգյան, բավակա´ն է ստեք

Գոգյան, բավակա´ն է ստեք

Մայիս 25, 2019 10:04 Շարունակաբար կրկնվող ապատեղեկատվություն։
Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում

Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում

Մայիս 25, 2019 09:56 Հիհի-հահա-ներ, քաղաքական այսրոպեական նկատառումներ, անձնական էմոցիաներ։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։
Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Մայիս 25, 2019 08:00 Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» թիրախը հենց չկոռումպացված, անաչառ, ու սկզբունքային դատավորներն են։