Աշխարհ

Մարտ 14, 2019 21:06

Գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանում մեկնել Թուրքիա

Գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանում մեկնել Թուրքիա

Գերմանիայի բնակչության մեծ մասը Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով չի ցանկանում այցելել այդ երկիր։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական «Tagesspiegel» թերթի իրականացրած հարցումների արդյունքում։

Մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում 5․047 մարդու մասնակցությամբ անցկացված հարցումների մասնակիցների 80 տոկոսը նշել է, որ չի մտածում Թուրքիա այցելելու մասին, իսկ 66․8 տոկոսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում Թուրքիա չի մեկնի։

Մյուս կողմից, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները վկայում են, որ 2018թ․ Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 26 տոկոսով՝ կազմելով 4․5 մլն։

Սակայն վերջին շրջանում Թուրքիա–Գերմանիա հարաբերությունները հատկապես լարվել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Թուրքիա այցելող գերմանացիների հնարավոր ձերբակալության մասին հայտարարության և Թուրքիայում աշխատող գերմանացի լրագրողների լրագրողական քարտերի ժամկետի երկարացման շուրջ ծագած ճգնաժամի պատճառով։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Սոյլուն հայտրարել էր, որ որոշ գերմանացիներ Եվրոպայում մասնակցում են ահաբեկչական խմբավորումների հավաքներին, այնուհետև մեկնում են Թուրքիա՝ հանգստանալու։ Թուրք նախարարը զգուշացրել էր, որ նման զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են ձերբակալվել, ինչից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացմամբ։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Հունիս 20, 2019 15:40 Մեկնարկել է ԼԳԲՏ համայնքի Tbilisi Pride շաբաթը:
Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Հունիս 20, 2019 15:30 «Ռուսաստանն օկուպանտ է»:
Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Հունիս 20, 2019 12:12 Խախտել է Իրանի օդային սահմանը։
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Հունիս 20, 2019 11:50 Տուժել է երկու մարդ:
Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է

Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է

Հունիս 20, 2019 11:25 Վերադառնալիս է եղել հարսանիքից:
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիս 20, 2019 07:14 Աշխարհում մոտ 20 մլն փախստական կա:
Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Հունիս 19, 2019 20:13 Բացահայտումից 150 տարի անց։
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Հունիս 19, 2019 19:48 «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ»։
Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Հունիս 19, 2019 19:45 Փոքր երեխայի նման ուրախացել է։
Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 19, 2019 19:27 Գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։
Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Հունիս 19, 2019 19:08 Արդարացվել է ֆինանսական առումով։
Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Հունիս 19, 2019 18:33 2 թաղամասերի բնակչություն տարհանվել է:
Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հունիս 19, 2019 18:06 Իրադարձությունները նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին:
ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Հունիս 19, 2019 16:05 Համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց։
Պլատինին ազատ է արձակվել

Պլատինին ազատ է արձակվել

Հունիս 19, 2019 13:55 Մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է։
Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 19, 2019 09:51 Սցենարն արդեն պատրաստ է։
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։