Կարծիք

Մարտ 14, 2019 16:56

Ասացի՝ «Կա՜նգ առ, Նիկո՛լ», չլսեցիր

Ասացի՝ «Կա՜նգ առ, Նիկո՛լ», չլսեցիր

Այսօր, երբ աշխարհաքաղաքական դաշտում ընթանում է Արցախի հիմնահարցի կարգավորման խնդիրը, պատերազմի բոթը կախված է երկրի վրա, ողջ իշխանությունովդ երկրում զբաղված եք հայրենասիրական դաշտում գտնվող մարդկանց նկատմամբ հաշվեհարդարներով և պատժամիջոցներով։ Այն տպավորությունն է, որ պատերազմի մեջ ես մտել ողջ հայրենասիրական դաշտի դեմ` ուղղորդվելով առաջին նախագահի որդեգրած սկզբունքներով, ուր հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը միշտ համարվել են կեղծ կատեգորիա։

Համասեռամոլներով ու աղանդավորներով երկիր չեն պաշտպանում, հասկացանք, որ թիմիդ 90 %-ը անհայրենիք է, բայց դու պիտի գիտակցես, որ այս պահին երկրի գերագույն հրամանատարը դու ես և այն երկրի, որի սահմաններն արյամբ են ընդգծված, իսկ հայրենի դաշտերը կարմիր են մեր եղբայրների թափած արյունով, արյուն, որը ձերը չի և ոչ էլ թիմիդ 99 %-ինը, որոնց պապի պապերն անգամ մի կաթիլ արյուն էլ չեն ունեցել պահված հայրենի հողի համար։ Կրկնում եմ՝ մեր երկիրն արյուն է, որն իմաստավորված է հայրենիքի իմաստությամբ։ Եվ ոչ մեկի տրված չի իրենց անիմաստ գոյությամբ թաթախվեն այդ արյամբ իմաստավորված իմաստության մեջ։

Չարաչար սխալվում եք, եթե կարծում եք՝ հայրենի հողը մետրերով է չափվում, և այն կարելի է կիլոմետրերով տալ թշնամուն։
Հողի չափման միավորը նրա համար թափված արյունն է, որի մեջ խոսում է մեր ժողովրդի Աստծո գործակիցը։ Ի վերջո, հողը մենք ենք, իսկ մենք՝ հողինը։ Ահա իսկական հայ մարդու մահվան ձևն ու նպատակը։

Պատերազմի շեմին կանգնած ողջ հայ ժողովրդի մեջ տարվում է ոգու ջարդ. դա երևաց այն պահից, երբ երդվյալ ազատամարտիկների հոկտեմբերի 20-ի բազմահազարանոց համագումարին, որը տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում, ձեզանից ոչ մի շունչ ներկա չգտնվեց։ Զարմանալի էր, երբ տեսնում ես, որ երկրի գերագույն հրամանատարը և ՊՆ նախարարը արհամարհեցին ներկա գտնվել մի այնպիսի համագումարին, որտեղ հնչում էր միմիայն հայրենի հողի համար մեռնելու պատրաստակամություն ունեցող կամավորականների ոգու խոսք։

Ներկա ժամանակն ու արցախյան պատերազմն ունեն ներկա կամավորականների պայքարի կնիքը, որոնց անցած ճանապարհն ու գիտակցությունը լուրջ և կարևորագույն արժեք է, և որն էլ ուսանելի պիտի դառնա ոչ միայն մատաղ սերնդի համար, այլ հե՜նց ներկայիս իշխանության։
Լսի՛ր, Նիկո՜լ, պատերազմները կռվող ժողովուրդների հոգեկան բարձր կարողությամբ են պայմանավորված։
Ադրբեջան տեսակը, որը վերջերս է ի հայտ եկել թուրքից քերվելով, ամեն ինչ վերցրել է նրանից՝ բազի ոգուց, իսկ ոչ ոգեղեն ժողովուրդներն իրենց գոյավորման ճանապարհին կաթվածահար են լինում։

Ուստի ողջ հայ ժողովրդի մեջ առաջնայինը պիտի կարողանանք պահպանել հավաքական լինելու բարձր գիտակցությունը՝ հայրենիքի պաշտպանության խնդիրը ամեն մի հայի համար դարձնելով էության պահանջ։ Հարկավոր է լինել միասնական, և քանի դեռ պետական ապարատի կողմից չի դադարեցվել հաշվեհարդարների այդ համընդհանուր պրոցեսը, երբեք չենք կարող ունենալ հավաքական լինելու գիտակցությամբ օժտված ժողովուրդ։ Սև ու սպիտակը ծածանելով՝ պառակտված հասարակությամբ երբեք չենք կարող հասնել ազատագրական պայքարում տարած հաղթանակների քաղաքական հաղթանակին, և ընդհակառակը՝ կունենանք պարտված պատերազմ, պարտված հող, իսկ հողի կորստի դեպքում՝ պարտված ոգի և կործանված ժողովուրդ։
Սթափվի՜ր, պարո՛ն գերագույն գլխավոր հրամանատար, հայրենասիրությունն անհապաղ երկրում դարձրու կենտրոնաձիգ ուժ։ Վարիչ մեքենադ ամբողջապես ազատիր այդ մանիկյուր տեսակից, պլանքաշներից, համասեռամոլներից։ Պատերազմող երկիրը պահանջում է ունենալ կառավարիչներ, որոնք ազգային ոգու բարձր կարողությամբ են տոգորված, և որոնք էլ լավ պիտի իմանան մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռք բերված Արցախի անկախության և արյամբ ընդգծված հայրենիքի սահմանի արժեքը։

Պատերազմող երկրի կառավարությունը պատերազմի թիկունքն է, իսկ ուժեղ թիկունքը պատերազմը հաղթելու գլխավոր գրավականն է, իսկ դա էլ ուժեղ կառավարություն ունենալն է։
Երկու նամակ–ուղերձով («Կա՜նգ առ, Նիկոլ-1», «Կա՜նգ առ, Նիկոլ–2» ) դիմեցի Ձեզ՝ կապված ձեր կողմից ստանձնած կադրերի և տարվող արտաքին քաղաքականության հետ, խորհուրդ-կարծիքս չընդունեցիր, շատ ցավալի է, բայց տեսա՞ր՝ դմբդմբոցներով և ծիածանագույն քայլերգովդ ուր հասար։ Ամբողջ խնդիրը քո մեջ է։ Այսօրվա մեր երկրի իրավիճակը անգամ ծիծաղելի է դարձել մեր հաղթանակներից մինչ այսօր ցավից ոռնացող թշնամու համար։
Այս ամիսների ընթացքում դանդաղորեն ոչնչացվում է կամավորականի հավատը պետության հանդեպ, բայց քանի-քանի զոհեր ենք տվել այդ հավատի համար, այդ հավատով էր, որ կամավորը հաղթահարում էր ինքն իրեն և հաղթում թշնամուն, հավա՜տ, որը բոլորիս միավորողն ու երկրի տեր դարձնողն էր լինելու։

Գերտերությունների շրջանակներում պետության հզոր դեմքը և ազգիդ անկոտրում ոգին աշխարհին ցույց տալու համար պետք է անմիջապես դադարեցնես պատժամիջոցներդ բոլոր բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, եթե նրանց մեջ չկան դավաճաններ և ջհուդներ։
Կտրուկ կատարում ես կառավարության փոփոխություն՝ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, հավաքում ես կողքդ բոլոր ռազմական գործիչներին, հատկապես 2-րդ և 3-րդ նախագահներին, նրանց խորհուրդներով, օգնությամբ և մասնակցությամբ քննարկում եք երկրի պաշտպանության և անվտանգության բոլոր խնդիրները։ Նրանք արյան մարդիկ են, նրանք պատերազմում հաղթանակած ազգային հերոսներ են և լինելով արյան գաղափարներով տոգորվածներ՝ երբեք այս օրահաս պահին ինչ-որ քաղաքական նկրտումներով դուրս չեն գա ընդդեմ քեզ։
Նրանց համար հայրենիքի անվտանգության խնդիրը առաջնային խնդիր է։

Նման պարագայում ողջ հայ ժողովրդի ոգին միաձուլվելով՝ կդառնա մի բռունցք, և հայրենիքի համար մեռնելու գաղափարը հայրենի հողի և ազգի համար կդառնա կյանքի բարձրագույն դրսևորում։

Այնժամ թշնամու մեջ ստեղծված այսօրվա պատերազմական տրամադրությունը կդառնա ոչինչ, քանի որ հակամարտությունների դաշտում գործում է ոգեղեն և ոչ ոգեղեն լինելու գործոնը։

Այս պատերազմական իրավիճակից դուրս գալուց հետո կհամոզվես՝ քեզ պե՞տք է մնալ երկրի գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Հուսով եմ՝ առանց քեզ խորհուրդ տալու՝ ինքդ քո որոշումը կկայացնես, որովհետև չեմ կարծում, որ ինքդ հայրենի հողը պակաս չես սիրում, քան կուրծք ծեծողներից շատերը։ Ի վերջո, երկրի և ժոողվրդի ճակատագիրը քո ձեռքում է, և անկասկած դուք էլ լավ գիտեք, որ հողն է ամենամեծագույն արժեքը, որի վրա են ձևավորվում ազգերն ու պետությունները։

«Երդվյալ ազատամարտիների միության» հիմնադիր նախագահ, «Մարտական խաչի» ասպետ Ռուբեն Գևորգյան․․․

Ռուբեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Սա ողբեգություն է պետության և դիագնոզ՝ տվյալ իրավաբանի համար

Սա ողբեգություն է պետության և դիագնոզ՝ տվյալ իրավաբանի համար

Հունիս 20, 2019 16:00 Երբ պաշտոն զբաղեցնող իրավաբանի փայլուն ու շենշող լինելու մասին խոսում է իր թիմակից պաշտոնյան։
Վառոդի հոտ չառած ու զենք չտեսած այս երիտասարդները կասկածի տակ կհամարեն նաև մեր հաղթանակը Արցախյան գոյամարտում

Վառոդի հոտ չառած ու զենք չտեսած այս երիտասարդները կասկածի տակ կհամարեն նաև մեր հաղթանակը Արցախյան գոյամարտում

Հունիս 20, 2019 15:23 Պատեհ-անպատեհ հայտարարում են, որ ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել։
Ավինյանի գործով ինչի՞ նորմալ հայցադիմում չէիր գրում

Ավինյանի գործով ինչի՞ նորմալ հայցադիմում չէիր գրում

Հունիս 20, 2019 14:25 Փոքրի՛կ իշխան, տո՛ւր ինձ արդարադատության նախարարի ինքնավստահությունից...
«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

Հունիս 20, 2019 14:15 «Արգելքը իշխանության բարձր օղակներից է»։
Հանցավոր ինքնավստահություն, վտանգավոր դիլենտանտիզմ...

Հանցավոր ինքնավստահություն, վտանգավոր դիլենտանտիզմ...

Հունիս 20, 2019 11:05 Հետո՝ օստրակիզմ՝ ցավոտ, բայց անխուսափելի։
Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Հունիս 20, 2019 10:52 Հույսներդ ո՞ւմ վրա եք դրել՝ դասալիքների՞, սուտ խաղաղություն քարոզողների՞։
Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Հունիս 20, 2019 10:40 Բուլկի Հարութը մասնակցում է ընդդեմ Քոչարյանի աջակիցների ակցիային։
Բաց նամակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Բաց նամակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Հունիս 20, 2019 10:40 Երևանի կենտրոն բաժանմունքի փոխգնդապետ Մանուկյանի կողմից՝ պաշտոնական դիրքի չարաշահում:
Եթե Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է, ուրեմն Վահե Գրիգորյանը նույնպես ոչ լեգիտիմ է

Եթե Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է, ուրեմն Վահե Գրիգորյանը նույնպես ոչ լեգիտիմ է

Հունիս 20, 2019 10:30 Կարծես թե վերջում երկուսն էլ դեմագոգ են ստացվում։
Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը նոր ելևէջներ է ունենալու

Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը նոր ելևէջներ է ունենալու

Հունիս 20, 2019 09:47 Այսօր նվաստիս համեստ անձին որոշել է անդրադառնալ «Սովետական Հայաստան», վայ, կներեք, «Հայկական Ժամանակ» օրաթերթը։
Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը

Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը

Հունիս 20, 2019 09:31 Մենք՝ բոլորս, նույն տապանի մեջ ենք:
Դուք այսօր իրավունք չունեք սխալվելու

Դուք այսօր իրավունք չունեք սխալվելու

Հունիս 19, 2019 22:10 Վճիռ կայացնելուց առաջ չտրվեք սադրանքների, պաշտոնի մոլուցքից չկուրանաք։
Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը

Կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը

Հունիս 19, 2019 16:33 Ակնհայտորեն սուտ մատնություն է կատարվում Երկրորդ Նախագահի նկատմամբ։