Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել

Մարտ 19, 2019 15:35 Զորամասը կառուցվել է սահմանագոտու Ղազախ-Աղստաֆա հատվածում:
Էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս III

Էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս III

Մարտ 19, 2019 14:11 Հայաստանում էլիտաների բազմակարծությունը պարբերաբար ոչնչացվել է։

Կարծիք

Մարտ 15, 2019 10:23

Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը

Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը

Հատված հպարտ քաղաքացու օրագրից

. . .


Երբ խոստանում էին, որ իշխանության գալուց հետո վերացնելու են արագաչափերը, բայց իշխանությունը վերացնելուց հետո խոստումը չկատարեցին ու դեռ մի բան էլ ավելացրեցին արագաչափերի քանակը, ես չանհանգստացա, որովհետև ավտոմեքենա չունեի, ու ինձ դա չէր հետաքրքրում։

Երբ սոցցանցերում հաստիքային ու արտահաստիքային հպարտ քաղաքացիները հայհոյում էին կռապաշտությամբ չտառապողներին, մտածելու կարողություն և արժանապատվություն ունեցողներին, ես չէի անհանգստանում, քանզի ես հակահեղափոխական չէի ու ինչ–որ տեղ ողջունում էի այդ հայհոյանքները։

Երբ փոխանակման կետերի ու գրավատների գործունեության պետական տուրքի չափը բարձրացվում էր 60 (վաթսուն) անգամ, ես չէի անհանգստանում, քանի որ ոչ փոխանակման կետ ունեի, ոչ էլ գրավատուն։

Երբ ավելացվում էր գազավորված ըմպելիքների ակցիզային դրույքաչափը, ես չէի անհանգստանում, քանի որ գազավորված ըմպելիք չեմ սիրում, համ էլ մտածում էի, որ եթե հարկը ավելանա, ապա բյուջեն կմեծանա, ու մեզ մի բան կհասնի։

Երբ փողոց էին շպրտում հազարավոր պետական ծառայողների, ես չէի անհանգստանում, քանի որ պետական ծառայող չէի ու իմաստ չէի տեսնում նրանց իրավունքների համար պայքարելու և կառավարությունից բացատրություն պահանջելու համար։

Երբ քանդում էին Օպերայի տարածքի սրճարանները, ես չէի անհանգստանում։ Էդ պահին ինքս ինձ հարց չէի տալիս, թե ինչ են անելու այն հարյուրավոր մարդիկ, ովքեր զրկվում են աշխատանքից, մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրն այդ սրճարաններն են, ինչո՞ւ ենք սկսում քանդելուց (էդ պահին նույնիսկ մոռացել էի, որ սրանք խոստացել էին եվրավերելակներ, բայց գոնե մեկ հին վերելակ չեն նորոգել), այլ ոչ թե սարքելուց, ի՞նչ են անելու այն գործարարները, ովքեր գումարներ են ներդրել, և արդյոք այս ամենը չի՞ վնասում մեր երկրի ներդրումային միջավայրին։ Ես նույնիսկ ներքուստ ինչ–որ տեղ կողմ էի, որպեսզի սրճարանները քանդվեին, քանզի մեջս քանդելու հակվածություն էր առաջացել, բայց չեմ կարող ասել, թե ինչու էր այդպես ստացվել։ Ես դեմ կլինեի, որ իմ ունեցածը քանդեին, բայց, չգիտես՝ ինչու, կողմ էի, որ ուրիշինը քանդեին։

Երբ մեկ մարդու քմահաճույքով, մեկ մարդու հաշվարկներով ու ապօրինաբար կալանավորում էին Ռոբերտ Քոչարյանին, ես չէի անհանգստանում, քանի որ նրա կողմնակիցը չէի, համ էլ ներքուստ ուզում էի, որ նրան բռնեն։ Եվ ընդհանրապես, բոլորին բռնելու ներքին մղում կար մոտս, բայց չեմ կարող ասել, թե ինչու։ Ես դեմ կլինեի, որ ինձ ապօրինաբար բռնեին, բայց կողմ էի, որ բոլորին բռնեն՝ հիստերիկ բացականչությունների ներքո։

Երբ արդեն որոշ ժամանակ անց սկսեցին անարդարացիորեն զբաղվել ինձանով, քանդել իմ ունեցածը, վրաս լրացուցիչ հարկեր դնել ու դատարանի դռները գցել, ես անհանգստացա ու երբ ցանկացա պայքարել, արդեն չկար մեկը, որ ինձ սատարեր, ու ես հասկացա, որ «էն գլխից» սխալվել եմ, բայց ուշ էր։ Թեև ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Կարևորը՝ ուշացած չլինի։

Ի դեպ, երբ իմ հետևից եկան, հիշեցի հայի հետին խելքի մասին...

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր

Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր

Մարտ 19, 2019 17:17 Կա՛մ պետք է վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կա՛մ․․․
Վարչապետ մարդ ես, բան ու գործ չունես, էսքան լրագրող հավաքել ես, քո PR-ն ես անում

Վարչապետ մարդ ես, բան ու գործ չունես, էսքան լրագրող հավաքել ես, քո PR-ն ես անում

Մարտ 19, 2019 13:15 Բա էս պետության կառավարումը ո՞ւմ հույսին եք թողել:
Հասնել և անցնել Թուրքմենստանին (տեսանյութ)

Հասնել և անցնել Թուրքմենստանին (տեսանյութ)

Մարտ 19, 2019 11:00 Թուրքմենբաշին պոեզիայի մեծ սիրահար է։ Ինքը գրում է, ինքն էլ ընթերցում բանաստեղծությունը ... կառավարության նիստից առաջ։
Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին

Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին

Մարտ 19, 2019 00:08 «Շատ պատահաբար» այս նախագիծը հենց հիմա եկավ ասպարեզ։
Սա Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած հերթական զորավարժությունն է, որին Հայաստանը չի մասնակցում

Սա Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած հերթական զորավարժությունն է, որին Հայաստանը չի մասնակցում

Մարտ 18, 2019 19:45 Սերժ Սարգսյանի ժամանակշրջանում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ոռնոց էին դրել:
Լուսինե Բադալյանը հաճախ է փոխում իր հերոսներին

Լուսինե Բադալյանը հաճախ է փոխում իր հերոսներին

Մարտ 18, 2019 19:22 Բացառված չէ, որ Լուլուն շուտով նոր հերոս կունենա:
Լճացումը ծնեց այս իշխանությունը

Լճացումը ծնեց այս իշխանությունը

Մարտ 18, 2019 15:40 Սկսել են մտածել, թե ժողովուրդը փողոց էր դուրս եկել, որ իրենք գան իշխանության:
Նացիոնալիզմն ու մարդու իրավունքները

Նացիոնալիզմն ու մարդու իրավունքները

Մարտ 18, 2019 14:05 Բռնատիրական ռեժիմները, թաքնվելով հայրենասիրական գաղափարների հետևում, մարդկանց անձնային իրավունքներն ու ազատություններն են սահմանափակում։
Կոկորդիլոս VS ոչխար

Կոկորդիլոս VS ոչխար

Մարտ 18, 2019 11:15 Հասունանում է Հայաստանում իշխող ուժի խորհրդանիշ կենդանի ունենալու պահը։
Իշխանությունը մի օր ձեռքումդ է, մի օր էլ՝ կոկորդումդ

Իշխանությունը մի օր ձեռքումդ է, մի օր էլ՝ կոկորդումդ

Մարտ 18, 2019 11:00 Նա չէր սպասում, որ դառնալու է առաջնորդ․ հանգամանքների բերումով դարձավ։
Ինչ մասնագիտություններ են ստանում մեր բուհերում

Ինչ մասնագիտություններ են ստանում մեր բուհերում

Մարտ 18, 2019 10:29 Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում մոտ երկու տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություն կա:
Լրատվամիջոցների դեմ պատերազմում չի հաղթել ոչ ոք

Լրատվամիջոցների դեմ պատերազմում չի հաղթել ոչ ոք

Մարտ 18, 2019 09:09 Մի անգամ գրված և 38 անգամ չխմբագրված ստատուս։
ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդիրներին

ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդիրներին

Մարտ 18, 2019 08:29 «Թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու։
Հեղափոխությունը հեղափոխական տիպի գործիչների քաղաքական վախճանն է

Հեղափոխությունը հեղափոխական տիպի գործիչների քաղաքական վախճանն է

Մարտ 18, 2019 07:52 Հեղափոխությունից հետո կա երկու տարբերակ։
Որոշել են, որ եթե Տարոնին Հայկով փոխեցին, կարմիր գծերը մի ուրիշ հմայք են ստացել

Որոշել են, որ եթե Տարոնին Հայկով փոխեցին, կարմիր գծերը մի ուրիշ հմայք են ստացել

Մարտ 17, 2019 20:36 Դարձել են այնքան գրգռիչ, որ գարնան սիրուց արբած՝ արդեն ավելի ենք մուծելու։
Խմբագրելով «Անասնաֆերման»

Խմբագրելով «Անասնաֆերման»

Մարտ 17, 2019 12:35 Հիմա անասուններն են Օրուելին ուզում մի քանի անգամ խմբագրել ու վերախմբագրել։
Հյուսիսային Կորեայում ռադիոընդունիչները վաճառվում են կոնկրետ մի քանի հաճախականությունների վրա կարգավորված

Հյուսիսային Կորեայում ռադիոընդունիչները վաճառվում են կոնկրետ մի քանի հաճախականությունների վրա կարգավորված

Մարտ 17, 2019 12:35 Երկրի վոժդը պարտադրելով խորհուրդ է տալիս օգտվել շատ կոնկրետ ալիքներից։