Կարծիք

Մարտ 15, 2019 11:31

Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Հետաքրքրական է, որ հայեցակարգը հանրությանը հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով մեկնաբանությունում ես կներկայացնեմ այն։

Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետեւ, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։
Մինչդեռ քաղաքական ամբիցիաներն իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա։
Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում, իհարկե, ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել, միանշանակ, ոչ: Այս հայեցակարգի «որակի» լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը` ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են, օրինակ, ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ:
Ու մի բան էլ` այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցեն: Ապացուցման բեռի մասին` երկար ու մանրամասն` հետո: Դրա ճարտարապետների մասին հատ առ հատ, անուն առ անուն` հերթով կարգով շարքով՝ նույնպես հետո: Իսկ հիմա ընդամենը մի քանի օրինակ, թե որքանով է ԿԲ կողմից պատրաստված փաստաթուղթը առաջարկում «արդյունավետ» մեխանիզմներ.
• վարչապետը Ազգային ժողովում, խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին, այսինքն՝ այս փաստաթղթով առաջարկվող ինստիտուտի մասին, խոսում էր անձի «մեղավորության կանխավարկածի» մասին, մինչդեռ վարչապետին չեն տեղեկացրել, որ միջազգային պրակտիկայում խոսքը ոչ թե անձի հետապնդման մասին է, այլ գույքի։ Այլ կերպ ասած, այս դեպքում ոչ թե պետությունը ինչ-որ անձի դեմ է, այլ օրինակ պետությունը հարյուր հազար դոլարի դեմ է։ Վարչապետի սիրած բառապաշարով ասած՝ պետք է գտնել ոչ թե «թալանչուն», այլ «թալանը», միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան հետ բերել։ Այն էլ եթե ապացուցես, որ այդ գույքը կապ ունի հանցագործության հետ: Իսկ եթե իրավապահ համակարգը ունակ լիներ նորմալ ձևով մի բան հիմնավորել այս ինստիտուտի անհրաժեշտությունը չէր լինի: Միայն, որովհետև դու համարում ես, որ այդ գույքը անձը չպիտի ունենար` բավարար չէ այն համարել անօրինական: Մինչդեռ վարչապետի ելույթից պարզ էր, որ դրա մասին նա տեղեկացված չէր։
• որպես առաջավոր օրինակ հղում է տրված Բուլղարիայի 2005 թվականի օրենքին,որը սակայն ուժը կորցրել է։
• խոսվում է Մեծ Բրիտանիայի 2002 օրենսդրական կարգավորումների մասին, մինչդեռ 2017 թվականին այն հիմնովին վերափոխվել է, եւ դրա մասին անգամ նշում չկա
• ամբողջ հայեցակարգը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, և ներկայացնում են Վրաստանի փորձը, այնինչ Վրաստանի 2007թվականի օրենքում խոսքը գնում է մեղադրական դատավճռից հետո գույքի բռնագանձման մասին և այլն և այլն և այլն։

Ու սրանք միայն ամենապարզ օրինակներն են եւ դրանք կարել է շարունակել երկար։
Ֆեյսբուքյան ստատուսի ձեւաչափը թույլ չի տալիս անդրադառնալ հայեցակարգի բոլոր դրույթների առանձին-առանձին։ Առաջիկայում մեր հասարակական կազմակերպությունը հրապարակելու է վերլուծական նյութ՝ մատնանշելով այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ հայեցակարգում, և այդ տեսքով կյանքի կոչելու դեպքում ինչ խնդիրներ են առաջանալու:
Անկախ իմ քաղաքական ուղուց եւ Փաշինյանի կառավարության նկատմամբ դրեւորված վերաբերմունքից՝ սա այն հարցն է, որտեղ թերությունները մատնացույց անելուց բացի՝ Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ է գործուն եւ պրոֆեսիոնալ աջակցություն։ Մեր առաջիկայում հրապարակվելիք նյութը համարեք աջակցություն կառավարությանը։
#շեֆ_չհավատաս_մենք_ուզածդ_կանենք

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Մայիս 26, 2019 12:15 Պետության «ազատ անկման» այս ընթացքը հանդուրժում են, որ ի՞նչ անեն։
Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Մայիս 26, 2019 11:34 Ազիզ ջան, արդեն հիմա սկսի վազել դեպի Ադրբեջանի սահմանը ու քաղաքական ապաստան խնդրի։
Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Մայիս 26, 2019 11:25 Այդ վիճակը արդարացնո՞ւմ է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու:
Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Մայիս 26, 2019 11:15 Իրավագիտակից քաղաքացիները պետք է թքեն իր դեմքին։
Լյումպենն ուղարկեք տուն

Լյումպենն ուղարկեք տուն

Մայիս 26, 2019 11:10 Իրավիճակի անկառավարելի դառնալու սահմանագիծն անտեսանելի է։
Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մայիս 26, 2019 10:38 Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:
Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Մայիս 26, 2019 10:00 Ժողովուրդը զզվում է քայլիշխանությունից, ամբոխն էլ կորցնում է ունակությունը ժողովուրդ իմիտացնելու։
Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Մայիս 26, 2019 09:40 Լավ կլինի իրենց արածների համար էլ պատասխանատվություն ստանձնի, ոչ թե քանի պետք են՝ Ժողովուրդ են, իսկ երբ խանգարում եմ՝ սադրիչներ։
И зарплата у тебя маааааленькая

И зарплата у тебя маааааленькая

Մայիս 26, 2019 09:30 Հզոր, հուժկու հանրահավաք։
Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Մայիս 26, 2019 09:20 «Ներազգային» թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ։
Ինքնաբուխ սպառնալիք էր (լուսանկար)

Ինքնաբուխ սպառնալիք էր (լուսանկար)

Մայիս 26, 2019 09:00 Նկարում ՀՀ ոստիկանապետը՝ Արցախի նախագահի «գլուխը ցխողների» հետ։
Մեր տնտեսության հաջողակները

Մեր տնտեսության հաջողակները

Մայիս 26, 2019 08:35 1000 խոշոր հարկ մուծողներից միայն 39 ընկերության է «հաջողվել» 100 մլն դրամից ավելի շահութահարկ մուծել:
Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Մայիս 25, 2019 23:30 Ոստիկանությունը էս դեպքով ինչ-որ բան անելո՞ւ է։
Հ1-ը այսօրվա ակցիան ուղիղ եթեր էր տալիս Ֆեյսբուքում

Հ1-ը այսօրվա ակցիան ուղիղ եթեր էր տալիս Ֆեյսբուքում

Մայիս 25, 2019 23:02 Պարզվեց՝ «Իմ քայլը» դաշինքն ասում է, թե կապ չունի այս ակցիայի հետ։
Սա՞ է «ժողովուրդը»

Սա՞ է «ժողովուրդը»

Մայիս 25, 2019 22:50 Ջավախքում մի հին խոսք կա՝ «թանկ ժամանակ քաք մի ուտի, որ էժան ժամանակ քեզ քաք ուտող չասեն»։ 
Վարչապետն այնքան ապաշնորհ գտնվեց, որ մեկ տարում նրա աջակիցների թիվը դարձավ այսքան

Վարչապետն այնքան ապաշնորհ գտնվեց, որ մեկ տարում նրա աջակիցների թիվը դարձավ այսքան

Մայիս 25, 2019 22:28 Ուրախ եմ, որ Հայաստանում աբիժնիկների թիվն այսքան է։
Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Մայիս 25, 2019 17:13 Միահեծան բռնատիրություն ձևավորելու հերթական փուլն է։