Լրահոս

Մարտ 15, 2019 11:45

«Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում». Փաշինյան

«Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում». Փաշինյան

Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչի՞ մասին է սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես՝ երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ պետք է համապատասխանի այն ստանդարտներին, որը հայտարարված է։ Երբ քաղաքացին խանութից գնում է խաղալիք, նա պետք է համոզված լինի, որ պետությունը բավարար ջանք է գործադրել, որ այդ խաղալիքը մեր երեխաների առողջությանը չվնասի։ Երբ քաղաքացին խանութից գնում է կաթնամթերք, նա պետք է համոզված լինի, որ իր գնածը կաթնամթերք է»,–նշեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ այժմ այլեւս չպետք է թույլ տալ, որ առեւտուրն իրականացվի փողոցում, ինչպես 1990-ականների սկզբին էր. «Երբ մեր երկիրը ստացավ անկախություն, մենք սկսել ենք «սեղանիկներից», որոնք անկախության առաջին տարիներին առեւտրային նոր ֆենոմեն էին։ Այս ժամանակ առեւտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն «մայթերին»։ Սակայն հիմա, կարծում եմ, ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետեւ սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»։

Նրա համոզմամբ՝ փողոցային առեւտուրը սոցիալական ապահովության հետ կապելն անթույլատրելի է. «Մենք չպետք է առեւտրային այս գործընթացները դիտարկենք եւ փոխկապակցնենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության հետ։ Եթե մենք փողոցում մսի վաճառքը հանդուրժենք՝ մտածելով, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր, ոչ միայն սպառողների իրավունքներիկ պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով»։

Վարչապետը հավելեց, որ կառավարության առաջիկա նպատակի՝ արտահանման ծավալների ավելացման համար կարեւոր է նաեւ հայրենական արտադրանքի ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին.

«Մեր մեծագույն խնդիրը առաջիկա շրջանում ստանդարտների բարձրացումն է, ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Սա հնարավորության կտա իրագործել մեր կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը, համաձայն որի՝ մենք Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք արտահանմանը միտված, մինչդեռ մենք արտահանման հսկայական պոտենցիալ ուղղակի չենք կարողանում իրագործել, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ–ում, ԱՄՆ–ում, ԵԱՏՄ–ի երկրներում»։

ՀՀ վարչապետը իր ելույթը եզրափակեց՝ նշելով, որ սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմակի նշանակություն. «Սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմակի նշանակություն, դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես եւ տուրիզմի առումով, եւ ընդհանրապես բոլոր հնարավոր առումովներով, սա համապարփակ թեմա է»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։
Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Հուլիս 16, 2019 17:03 Պետական համակարգում ներքին լարվածություն կա:
Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

Հուլիս 16, 2019 16:53 «Մենք այս խնդիրներն անտեսելու իրավունք այլևս չունենք»։
Ավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Ավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Հուլիս 16, 2019 16:50 Մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Հուլիս 16, 2019 16:45 Վնասել են նավի կապի և նավարկության սարքերը:
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Հուլիս 16, 2019 16:45 Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։
Շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակվել

Շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակվել

Հուլիս 16, 2019 16:10 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել

Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել

Հուլիս 16, 2019 15:40 Պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին տիրացել է այդ գումարին։
Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Հուլիս 16, 2019 15:21 Ընկել է վերելակի անցքի մեջ:
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 15:00 Ադրբեջանական կողմի զորավարժությունների ժամանակ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 16, 2019 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։