Աշխարհ

15.03.2019 13:37


Իրանը փակեց իր օդային տարածությունը Boeing 737 MAX ինքնաթիռների համար

Իրանը փակեց իր օդային տարածությունը Boeing 737 MAX ինքնաթիռների համար

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունն արգելք Է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX օդանավերի թռիչքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին հայտարարել Է կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Ռըզա Ջաֆարզադեն:

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը որոշում Է ընդունել արգելել Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքում»,- նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:

Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին կործանվել Է Եթովպիայում, ինչի հետեւանքով զոհվել Է 157 մարդ: Ավիաաղետից հետո Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու եւ իրենց տարածքների վրայով դրանց թռիչքներն արգելելու որոշումներ են ընդունել աշխարհի 50-ից ավելի երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը