Աշխարհ

15.03.2019 13:49


ԵԼ. Արսենալը հետ բերեց կորցրածը. Էմերիի թիմը շարունակում է պայքարը (տեսանյութ)

ԵԼ. Արսենալը հետ բերեց կորցրածը. Էմերիի թիմը շարունակում է պայքարը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը ֆրանսիական «Ռենն» էր: «Զինագործներն» առաջին խաղում պարտվել էին 1:3 հաշվով ու պատասխան խաղում հայտնվել ծանր իրավիճակում:

«Էմիրեյթսում» «Արսենալը» հանդիպումը շատ ակտիվ սկսեց: Արդեն առաջին 15 րոպեի ընթացքում տանտերերը երկու գոլ խփեցին:

5-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը, իսկ 10 րոպե անց այն կրկնապատկեց Մեյտլենդ-Նայլսը:

Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները մի փոքր թուլացրին տեմպը: 69-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանն էլ սկիզբ դրեց իր թիմի երրորդ գոլին:

Մխիթարյանի սկսած գրոհը Կոլաշինացի փոխանցումից հետո ավարտին հասցրեց Օբամեյանգը՝ իր հաշվին դուբլ գրանցելով: Գոլը գրանցվեց 72-րդ րոպեին:

Այսպիսով, «Արսենալը» հաղթեց ընդհանուր 4:3 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը