Քաղաքական

15.03.2019 15:43


Մնացականյանը Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վայրի ու ժամանակի մասին մանրամասներ չի հայտնում (տեսանյութ)

Մնացականյանը Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վայրի ու ժամանակի մասին մանրամասներ չի հայտնում (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ երկու կողմերը միասին կհայտարարեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատվում է»,-ասաց Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը