Կոկորդիլոս VS ոչխար

Կոկորդիլոս VS ոչխար

Մարտ 18, 2019 11:15 Հասունանում է Հայաստանում իշխող ուժի խորհրդանիշ կենդանի ունենալու պահը։
Իշխանությունը մի օր ձեռքումդ է, մի օր էլ՝ կոկորդումդ

Իշխանությունը մի օր ձեռքումդ է, մի օր էլ՝ կոկորդումդ

Մարտ 18, 2019 11:00 Նա չէր սպասում, որ դառնալու է առաջնորդ․ հանգամանքների բերումով դարձավ։

Աշխարհ

Մարտ 15, 2019 17:52

Հայաստանը կապի մեջ է Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները պարզելու համար (տեսանյութ)

Հայաստանը կապի մեջ է Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները պարզելու համար (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա:

«Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Զենքերի վրա գրություններ են առկա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ:

Վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները: Ռուսերեն գրված է՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770» (ռուս-թուրքական պատերազմ), «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Կադրերից երևում է, որ պահունակների վրա մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակների ժամանակագրություն է պատկերված:

Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։

Նշված է նաև Միլոշ Օբիլիչի անունը (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ առաջինին), 1683 թվականի Վիեննայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացման մեջ:

Նշված է բրիտանական ծովակալ Էդվարդ Կոդրինգտոնի անունը, ով գլխավորելով բրիտանական, ռուսաական և ֆրանսիական նավատորմը, 1827-ին ջախջախել է թուրքական ուժերը՝ հաղթանակ տոնելով Նավարինյան ճակատամարտում:

Ահաբեկչության հեղինակների զենքերի վրա գրված է նաև Մարկ Անտոնիո Բրագադին անունը: Մարկ Անտոնիո Բրագադինը Վենետիկի Հանրապետության (7-18-րդ դարեր) ամենահայտնի ռազմական առաջնորդներից մեկն է: 1570 թվականին, երբ պատերազմ է սկսվել Վենետիկի և Օսմանյան Կայսրության միջև, թուրքական զորքը շրջափակել է Ֆամագուստա քաղաքը, որի պաշտպանությունը ղեկավարել է Մարկ Անտոնիո Բրագադինը: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի գրավման գործողությանը մասնակցել է 100 հազար թուրք զինվոր, քաղաք դեմ ծովային շրջափակման մեջ վերցրած 150 նավերից հրետանու աջակցությամբ 1500 թնդանոթ է օգտագործվել, 6 հազարանոց կայազորը երկար ժամանակ հաջողությամբ կարողացել է պաշտպանել քաղաքը: Ֆամագուստա քաղաքը գրոհելու ընթացքում թուրքական բանակը 52 հազար զոհ է տվել: Այնուամենայնիվ, վենետիկցիները, կորցնելով օգնություն ստանալու բոլոր հույսերը, ստիպված են եղել հանձնվել:

Այս խորագրի վերջին նյութերը

Էրդողան. «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը»

Էրդողան. «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը»

Մարտ 18, 2019 21:55 Միացել էր Էրդողանի և Նեթանյահուի բանավեճին:
Թուրքիայում մզկիթներն օգտագործվում են քարոզարշավի համար

Թուրքիայում մզկիթներն օգտագործվում են քարոզարշավի համար

Մարտ 18, 2019 21:17 Նույնիսկ դպրոցներում է իրականացվում նախընտրական քարոզարշավ։
Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել

Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել

Մարտ 18, 2019 21:04 Կենդանին սատկել Է հենց իր կերած աղբից:
Բոսնիա և Հերցեգովինա–Հայաստան խաղի տոմսերն արժեն 5500-8500 դրամ

Բոսնիա և Հերցեգովինա–Հայաստան խաղի տոմսերն արժեն 5500-8500 դրամ

Մարտ 18, 2019 19:05 Խաղը կկայանա Սարաեւոյի նորակառույց «Գրվաբիցա» մարզադաշտում:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրամայել է ստորադասներին առևանգել այլախոհների

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրամայել է ստորադասներին առևանգել այլախոհների

Մարտ 18, 2019 18:33 Որը ենթադրում թագավորության հպատակների հետապնդում։
Մադուրոն պահանջել է Վենեսուելայի կառավարության հրաժարականը

Մադուրոն պահանջել է Վենեսուելայի կառավարության հրաժարականը

Մարտ 18, 2019 11:01 Գործունեության խոր վերակազմման նպատակով։
NASA-ն տեղեկացրել է Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին

NASA-ն տեղեկացրել է Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին

Մարտ 18, 2019 10:56 Երկրին ամենից մոտ կլինի մարտի 22-ին։
Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Մարտ 17, 2019 20:50 Ադրբեջանը հայտարարում է, թե նա տառապում է հոգեկան հիվանդությամբ։
Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան

Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան

Մարտ 16, 2019 22:00 Մոտ մեկ շաբաթ է՝ գտնվում էր հիվանդանոցում։
Թրամփը վետո է դրել արտակարգ դրության մասին Կոնգրեսի բանաձևին

Թրամփը վետո է դրել արտակարգ դրության մասին Կոնգրեսի բանաձևին

Մարտ 16, 2019 11:05 «Ժողովրդի պաշտպանությունն իմ ամենաառաջին պարտականությունն է»։
Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը

Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը

Մարտ 15, 2019 21:59 Սպանության գործով 85 մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ է։ 
Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի գործով 20 հոգու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի գործով 20 հոգու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Մարտ 15, 2019 20:54 Ինտերպոլի կողմից ներառվել են առավել վտանգավոր հանցագործների ցուցակ։
Թուրքիայի դպրոցներից մեկում արգելվել է բարձրակրունկ կոշիկ կրել

Թուրքիայի դպրոցներից մեկում արգելվել է բարձրակրունկ կոշիկ կրել

Մարտ 15, 2019 20:13 Ձայնի պատճառով աշակերտները շեղվում են դասապրոցեսից։
Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

Մարտ 15, 2019 19:24 Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել Է 49 մարդ։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի զույգերը հայտնի են

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի զույգերը հայտնի են

Մարտ 15, 2019 18:53 Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 16-ին: