Կարծիք

15.03.2019 21:30


Մեր բուհերում դասավանդող ակադեմիկոսներ համարյա չեն մնացել

Մեր բուհերում դասավանդող ակադեմիկոսներ համարյա չեն մնացել

Բոլորն են հիշում, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները վաղուց ի վեր գերակա ոլորտ են հայտարարված: Բայց ոչ ոք չի հիշում, թե մեր կրթության (և այլն) սուպեր նախարարությունը ինչ քայլեր է անում այս ոլորտում: Մինչդեռ նախարարությունը վաղուց կարող էր արձանագրել, որ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» գծով մասնագիտանում է մեր ուսանողների 5 տոկոսից պակասը, ու ինչ-որ բան նախաձեռներ:

Հասկանալի է՝ բուհերի ռեկտորներ հանել-դնելն ավելի հաճելի զբաղմունք է: Տարեց տարի մեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը մի կողմից ծերանում է, մյուս կողմից «աստիճանազրկվում»՝ պակասում են դասավանդող գիտությունների դոկտոր-թեկնածուները և պրոֆեսոր-դոցենտները: Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա մեր բուհերում դասավանդող ակադեմիկոսներ համարյա չեն մնացել: «Ո՞վ է արդյոք նկատել»,-դասական հարց է։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը