Լրահոս

Մարտ 16, 2019 12:07

Գերմանիան ապրիլին կվավերացնի ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Գերմանիան ապրիլին կվավերացնի ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

168.am–ին հասած տեղեկություններով՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը և վավերացումը։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվար ամսին, երբ ՀՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն և Արմեն Աշոտյանը, մեկնել էր Գերմանիա, քննարկումներ էին ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ Բունդեստագում վավերացման շուրջ։ Այնտեղից Ա. Աշոտյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Գերմանիան մինչև մայիս ամիսը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

Նաև նշել էր. «Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները»։

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Հոլանդիայում մրցավարն արձանագրել է իր իսկ խփած գոլը

Հոլանդիայում մրցավարն արձանագրել է իր իսկ խփած գոլը

Մայիս 26, 2019 11:23 Մրցավարից անդրադարձից հետո այն հայտնվել է դարպասում:
Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ PARA TV-ի աշխատակցին դանակահարել են

Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ PARA TV-ի աշխատակցին դանակահարել են

Մայիս 26, 2019 00:20 Հնչյունային օպերատորը գտնվում է հիվանդանոցում։
«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մայիս 25, 2019 18:50 Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօրենն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
12 տարեկան երեխան «Հայ Փոստ»-ից գողացել է բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, փող

12 տարեկան երեխան «Հայ Փոստ»-ից գողացել է բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, փող

Մայիս 25, 2019 15:47 Մուտքի դռան ճաղավանդակներից մտել է ներս։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Մայիս 25, 2019 13:55 Երթևեկության բարելավման նպատակով։
Խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում

Խոշոր հրդեհ է բռնկվել «Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում

Մայիս 25, 2019 13:53 Մեկնել է չորս մարտական հաշվարկ։
Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Յուրացում կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել Արարատի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ

Յուրացում կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել Արարատի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ

Մայիս 25, 2019 11:56 Բետոնյա պատնեշները տեղափոխել է իրեն պատկանող տարածք։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մայիս 25, 2019 11:20 Հնարավոր են անձրև և ամպրոպ։
Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Մայիս 25, 2019 11:08 Հայաստանի տրանսպորտային ցանցում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: