Հարցազրույց

Մարտ 16, 2019 19:36

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Քաղաքական գործչի կին լինելը դժվա՞ր է, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի կինը սատարում կալանավայրում գտնվող ամուսնուն։ ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, այս և այլ հարցերի է պատասխանել «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

Զրուցել է Նանա Մարտիրոսյանը

–Քոչարյանի գրքում ձեր ծանոթության մասին հիշատակում կա։ Կուզեինք լսել նաև ձեզ. ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է ձեր տղամարդը։

–Մեր ճակատագիրը որոշեց պատահական հանդիպումը քաղաքում, թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։ Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։ Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։ Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։

17714945

Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։ Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։

Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք։ Այդ փաստն ինքնին պատասխանում է այդ հարցին։

–Քաղաքական գործչի կին լինելը հեշտ չէ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել ձեր ամուսնու քաղաքական ճանապարհի տարբեր փուլերում։ Արդյոք կարողանո՞ւմ էիք ճիշտ խոսքեր գտնել և սատարել ձեր ամուսնուն։

–Քաղաքական և պետական գործչի կին լինելը դժվար է, որովհետև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ամեն օր պետք է ապրես և աշխատես բոլորի աչքի առաջ և պատրաստ լինես տհաճ բաների` խիստ քննադատության, հանկարծակի հնչած խճճող հարցի, քծնանքի և գործող իշխանության մերձավոր շրջապատում գտնվելու ոմանց «պաթոլոգիկ» ցանկությանը։ Շատ դժվար է, բայց ամեն օր պետք է աշխատես օգնության խնդրանքով դիմած մարդկանց բազմաթիվ նամակների հետ, այդ օգնությունը հաճախ անհնար է ցուցաբերել, բայց փորձում ես որևէ բան անել։

17715706

Այդ կարգավիճակում կարևոր է բնական լինելը, հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք դրսևորելն ու անմիջական շփումը (իհարկե, առանց ձևականության), աշխատանքում սուբորդինացիան պահելը։ Ցանկալի է պահպանել հետևյալ կանոնը. ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, մինչև հայտնի շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի, դա արդեն իմ տարածքը չէ։ Դժվարություններ են առաջանում այն ժամանակ, երբ սկսում են ինքնագլուխ գործել, համոզված ես լինում, որ դու անսխալ ես, ցանկանում ես մասնակցել քաղաքական պատասխանատու որոշումներին և կադրային լուծումներին։ Դրա հետևանքով տուժում է ամուսնու վարկանիշը, տվյալ դեպքում` պետության առաջին դեմքի։ Դա կարծես կյանք լինի բեմի վրա, որտեղ ցանկացած սխալ տեսանելի է հանդիսատեսին։ Պետք չէ տարվել խաղով և մոռանալ հայ ընտանիքի ավանդույթների մասին։

–Պարոն Քոչարյանն արդեն երեք ամիս է` կալանքի մեջ է։ Այդ ընթացքում տեսակցե՞լ եք նրան։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք քաջալերում նրան և ձեր երեխաներին։

–Ընտանիքի անդամները շաբաթը մեկ անգամ այցելում են Ռոբերտին։ Նա սովորականի պես առույգ է և էներգիայով լի, թեև կարոտում է, հատկապես` թոռնիկներին։ Բայց նա նախանձելի տոկունություն ունի։ Անկեղծ ասած` նա է մեզ բարոյապես աջակցում, ոչ թե մենք նրան։

Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։

17715198

Ռոբերտի բացակայության պայմաններում շատ հարազատ ու չափազանց անհրաժեշտ է դարձել նրա գիրքը։ Իրադարձությունների այս հորձանուտում շատ տեղին էր գիրքը, որը դարձավ անցյալի օբյեկտիվ վկա։ Գրքում Ռոբերտն անկեղծացել է` ցույց տալով օտարի աչքից հաճախ թաքնված իր ներաշխարհը։ Իմ կարծիքով` դա ոչ միայն պետության նախկին ղեկավարի ինքնակենսագրություն է, այլ Արցախի ու Հայաստանի բարդ ու հերոսական տարիների, մեր նորագույն պատմության տարեգրությունը։ Վստահ եմ, որ մեր թոռները միշտ հպարտանալու են իրենց պապով, «Կյանք ու ազատությունը» կդառնա նրանց սեղանի գիրքը։

–Դուք սեղանի գիրք ունե՞ք։

–Շատ եմ սիրում Միշել դը Մոնտենի «Փորձերը»։ Երբեմն վերընթերցում եմ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»։ Վերջին շրջանում հաճախ եմ ձեռքս վերցնում Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերը։

–Իսկ տնեցիներն ինչպե՞ս են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Ի՞նչը կամ ո՞վ է ձեզ ուժ հաղորդում։

–Ներկան լի է անհեթեթությամբ, բայց չի կոտրել մեր ընտանիքի համերաշխությունը։ Երեխաները լավ հասկանում են` ինչ է այսօր տեղի ունենում երկրում։ Պետական քարոզչության մակարդակի հասցված բամբասանքներ, հանապազօրյա խնդիրներ լուծելիս անտեղի պաթոս, ամբոխահաճ հռետորություն, այլ կարծիք ունեցողների հանդեպ չհիմնավորված մեղադրանքներ, իրենց պարտված անցյալի փլատակների տակ մնացած մարդկանց խեղկատակություն. ահա թե ինչ ունենք այսօր։ Բայց ես վստահ եմ, որ այդ ամենը կանցնի։

Այսպես թե այնպես, մենք, ինչպես միշտ, հանգստություն ու զսպվածություն ենք պահպանում։ Արժանապատվությունը միշտ եղել է մեր ընտանիքի բոլոր անդամների գերակայությունը։ Մեր ազգականները, մտերիմներն ու ընկերները մշտապես մեր կողքին են։

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չեն կասկածել Ռոբերտի իրավացիության մեջ, ովքեր մեր ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ ընկերական ժպիտով, բարի խոսքով, հեռախոսազանգով և արարքով։ Անչափ շնորհակալ եմ, իմ սիրելի մարդիկ։

17714946

–Երբ Քոչարյանը հեռացավ նախագահի պաշտոնից, ընտանիքին հատկացվող ժամանակը հաստատ շատացավ։ Ինչո՞վ եք զբաղվել այս տարիներին։ Փոխվե՞լ է ձեր կենսակերպը։

–Կենսակերպը փոխվել է այն առումով, որ պարտականություններն ու արարողակարգն անհամեմատ քչացել են։ Իսկապես, կյանքում առաջին անգամ մենք ավելի շատ ժամանակ ունենք միասին լինելու համար։ Բայց ես շարունակել եմ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Ոսկրածուծի փոխպատվաստման դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն եմ։ Այդ կենտրոնն ու կենտրոնի լաբորատորիան միակն են նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ժամանակին ես դարձել եմ կենտրոնի առաջին դոնորը։ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» պատվավոր նախագահն եմ:

–Զբաղվո՞ւմ եք թոռների դաստիարակությամբ։

–Իհարկե։ Իմ օրը սկսվում է առավոտյան 6։30–ին։ Արթնացնում եմ թոռներիս, ինչը, անկեղծ ասած, հեշտ գործ չէ, հատկապես Բելլայի դեպքում, որը սիրում է քնել։ Անին և Էմման արթնանում են առանց դժվարության։ Նախաճաշ եմ պատրաստում, հրավիրում սեղանի մոտ, որտեղ էլ սկսվում է մեր շփումը։ Միշտ փորձում եմ զրույցի որոշակի տոն պահպանել, ինչ–որ կարևոր բան սովորեցնել ու դաստիարակել` չհասցնելով առարկություններ չհանդուրժող բարոյախրատության։ Ես շատ մտերիմ եմ աղջիկ–թոռնիկներիս հետ։ Տղաների գվարդիան` Ռոբերտը, Միքայելը և Դավիթը, դեռ այն տարիքում չեն, որ նրանց հետո լուրջ զրույցներ վարեմ։ Նրանք պաշտում են իրենց հայրիկներին` Սեդրակին ու Լևոնին, որոնք օրինակ են ծառայում նրանց համար, և, իհարկե, պապիկին։

–Եփել սիրո՞ւմ եք։ Արցախյան ուտեստներ պատրաստո՞ւմ եք։

–Սիրում եմ։ Արցախյան ճաշատեսակներից պատրաստում եմ հայտնի ժինգյալով հացը, կորկոտ, լոբով ճաշատեսակներ։ Երեխաներս ու թոռներս ասում են` համեղ է ստացվում։

17714980

–Ո՞րն է ձեր ամուսնու սիրելի ճաշատեսակը։

–Նա, իհարկե, սիրում է ժինգյալով հաց, բայց ավելի շատ նախընտրում է մսային ճաշատեսակներ։

–Իսկ առավոտյան ի՞նչ եք պատրաստում թոռնիկների համար։

–Փանքեյք, բոված հաց կամ ձվածեղ։ Նայած, թե այդ օրն ինչ ցանկություններ են ունենում։

–Ընտանիքը հաճա՞խ է ամբողջ կազմով հավաքվում։

–Հիմնականում բոլորս միասին հավաքվում ենք ուշ երեկոյան, զրուցում, ինչ–որ բան քննարկում։ Ռոբերտն ու ես կոնկրետ ճաշի ժամ ունեինք` 16։00։ Եթե երեխաները զբաղված չէին լինում, միանում էին մեզ։

–Դուք հագնվելու ձեր ոճն ունեք։ Ի՞նչ սկզբունքով եք հագուստ ընտրում։

–Հագուստ ընտրելիս աշխատում եմ հավատարիմ մնալ ինձ` նախապատվություն տալով դասական ոճին` ժամանակակից նորաձևության տարրերով։ Զարդերը, բնականաբար, պետք է ներդաշնակ լինեն հագուստի հետ, համապատասխան կոնկրետ իրադարձությանը։

–Իսկ ունե՞ք սիրելի աքսեսուար։

–Ոչ, հատուկ նախընտրություններ չկան։ Ընտրում եմ այն զարդերը, որոնք լրացնում են հագուստը։ Չեմ սիրում, երբ զարդերը շատ են լինում։

17715304

–Կին լինելը դժվա՞ր է, եթե հիշենք Ցվետաևայի հայտնի տողերը. «Աստված, մի՛ դատիր։ Դու կին չես եղել երկրի վրա»։

–Մարինա Ցվետաևան շատ բանաստեղծություններ ունի կնոջ ճակատագրի մասին։ Նա դժվար կյանքով է ապրել` անցնելով դժոխքի չարչարանքներով։

–Մենք` կանայք, հպարտանալու բան ունենք։ Ի դեպ, պարզվել է, որ (ըստ գիտնականների) հենց կանանց X–քրոմոսոմներն են ինտելեկտուալ և ստեղծագործական ընդունակությունների փոխանցման պատասխանատուները։

-Միայն մերձավորի հանդեպ սերը (կնոջ, տղամարդու, երեխայի) կարող է ազատել կնոջը տղամարդու հետ հավերժ մրցակցությունից, անլիարժեքության բարդույթից և երջանկացնել նրան։

Օգտվելով առիթից` այս գարնանային օրերին ցանկանում եմ մեր հայրենիքին մաղթել խաղաղություն, տղամարդկանց` արիություն, կանանց` նրբություն։ Եվ մերձավորի նկատմամբ տիեզերական սեր։ Երջանիկ եղեք, սիրելի՛ կանայք։

17715200

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Ապրիլ 19, 2019 16:34 Անմակարդակ մարդու ելույթն ինձ վրա չի կարող ազդել:
«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլ 19, 2019 11:55 «Ամենաստոր տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը»։
«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։