Լրահոս

18.03.2019 15:40


Ապարանի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Ապարանի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը