Քաղաքական

19.03.2019 11:10


Երևանի ավագանու նիստը (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց:

Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրի հաշվետվությունն ու 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նիստի ընթացքում ավագանին կորոշի նաև թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 18 սարքերը՝ 2 299 620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։

Երևանի ավագանու նիստում Երևանի փոքր կենտրոնում Եվրոպայի հրապարակ ունենալու մասին որոշում կկայացվի:

Այս խորագրի վերջին նյութերը