Տնտեսական

Մարտ 19, 2019 12:15

FINANCE-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

FINANCE-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

Արդշինբանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

«Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է հատուկ հետազոտության արդյունքում բանկի գործունեությունը բնութագրող հետևյալ ցուցանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերություններ, տարածաշրջանում լայն աշխարհագրություն, նոր բիզնես ուղղությունների զարգացում և նորարար բանկային ծառայություններ:

«Global Finance-ի կողմից Բանկն այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այս մրցանակը խոսում է Բանկի զարգացման ճիշտ վեկտորի մասին, դրա հուսալիության, կայունության և արդյունավետ գործունեության մասին»,- նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Ինչպես նշված է Global Finance-ի մամլո հաղորդագրությունում, այս տարվա հաղթողները այն բանկերն են, որոնք բացահայտել են իրենց հաճախորդների կարիքները շուկայական բարդ պայմաններում և հասել են զգալի արդյունքների՝ հիմք դնելով ապագա հաջողությունների համար:

«Global Finance» ամսագրի կողմից 2019թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Commerzbank-ը (Գերմանիա), Lloyds Bank-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) և այլ առաջատար բանկեր: Global Finance ամսագրի կողմից «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»:
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունիս 28, 2019 16:06 Հունիս ամսվա։
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Հունիս 28, 2019 13:55 Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը։
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. ուղիղ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. ուղիղ

Հունիս 28, 2019 12:40 Հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ: