Աշխարհ

19.03.2019 17:10


Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել (տեսանյութ)

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել (տեսանյութ)

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Life.ru–ն։

Այդ հայտարարությունը հնչել է ուղիղ եթերում։

«Որոշում եմ կայացրել որպես նախագահ իմ լիազորությունները վայր դնելու մասին։ Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ այս բարձր պաշտոնը։ Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,–ասել է Նազարբաևը՝ դիմելով իր ժողովրդին։

Նազարբաևը կշարունակի մնալ անվտանգության խորհրդի և «Նուր օթան» կուսակցության ղեկավար:

Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։

Նազարբաևն, ում 79 ամյակը լրանում է այս տարի, Ղազախստանի առաջին ու միակ նախագահն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը