Քաղաքական

Մարտ 19, 2019 17:49

«Կարիք չկա «Ֆեռարիով» իրեն հասնել, որովհետև Փաշինյանն այնպես է գահավիժում, որ «Զապորոժեցն» էլ է իրեն շատ». Շարմազանով

«Կարիք չկա «Ֆեռարիով» իրեն հասնել, որովհետև Փաշինյանն այնպես է գահավիժում, որ «Զապորոժեցն» էլ է իրեն շատ». Շարմազանով

Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ՀՀ վարչապետի հրավիրած ասուլիսին:

Շարմազանովը շարունակում է պնդել՝ գործադիրի ղեկավարի եւ նրա թիմի մոտ չի ստացվում արդյունավետ կառավարել, փոխարենը՝ մարդկանց «կերակրում» են տեսարաններով:

Վարչապետ Փաշինյանի պնդմանը, որ եթե այսօր ընտրություններ լինեն, «Իմ քայլը» դաշինքն ավելի մեծ տոկոսով կհաղթի, ԱԺ նախկին փոխախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է.

«Բա որ այդքան վստահ է իր օրեցօր աճող ռեյտինգի հարցում, որ «Իմ Քայլը» այդքան շատ ձայն այսօր կհավաքեր, եւ իր ռեյտինգն էլ բարձրանում էր, ինչո՞ւ պառլամենտը շանտաժով ցրեց:

Որ ասում է՝ դժգոհություն չկա, իրեն խորհուրդ կտամ մի հատ գնա Լոռի: Ալավերդիում 600 ընտանիք այսօր գործ չունի, թող գնա հարցնի՝ դժգո՞հ են, թե՞ գոհ են իրենց վիճակից: Նախարարությունների աշխատողները, որ կրճատվել են, թող գնա հարցնի՝ գո՞հ են, որ կրճատվել են: Հինգ նախարարություն փակվում է, աշխատակիցները կրճատվում են, 30 տոկոս կրճատումներ են մարզպետարաններում, ամեն օր մի «քյանդրբազության» մասին կարդում ու լսում ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզ իրականացնելու վրա: Շարմազանովը նկատում է, թե կառավարության եւ Փաշինյանի դեմ հակաքարոզի կարիք չկա, որովհետեւ ինքը Նիկոլ Փաշինյանն իր թիմով, իր գործողություններով այս 11 ամիսներին իր ապաշնորհ քաղաքականությամբ եւ կադրերով լավագույն հակաքարոզն է իրականացնում իր դեմ:

Փաշինյանի դիտարկմանը, թե այս ընթացքում չկա պաշտոնյա, որ ձախողված լինի, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Կա՛, պարոն Փաշինյան նման պաշտոնյա, եւ այդ պաշտոնյան դու ես: Վերցրո՛ւ նախորդ տարվա կառավարության գործնեության թվերը՝ սկսած տնտեսական աճից մինչեւ ներդրումներ, եւ կհամոզվես»:

Ինչ վերաբերում է վարչապետի արտահայտությանը, թե «մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, և եթե փորձեն հետեւից «Ֆեռարիով» էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», ՀՀԿ խոսնակը նկատում է.

«Կարիք չկա «Ֆեռարիով» հասնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ «Զապորոժեցն» էլ է իրեն շատ: Էդ որ ասում է՝ ապաշխարեք, ա՛յ ախպեր, դո՛ւ պիտի ապաշխարես ու ներողություն խնդրես քո գործընկերներից, որ ամիսներ շարունակ ատելություն եք քարոզել սիրո եւ համերաշխության անվան տակ, դու պիտի ներողություն խնդրես ժողովրդից, որ էս 11 ամիս է՝ խաբում ես ու շարունակում ես խաբել, որ մարդկանց սեւերի ու սպիտակների եք բաժանել եւ շարունակում եք ձեզ դիֆերամբներ չձոնող գործիչներին, քաղաքացիներին, ԶԼՄ-ին տեռորի ենթարկել, Ինչո՞ւ: Որովհետեւ մարդիկ քաղաքական կողմնորոշում փոխող կոմերսանտներ չեն, որովհետեւ «Թավշյա» լոզունգներով միամիտների ականջներին լապշա կախելուն խանգարում են իրենց սթափությամբ: Իսկ ես ապաշխարում եմ ամեն օր, առնվազն՝ ամեն կիրակի ու ոչ թե քո առջեւ ու քո նմանների, այլ Տիրոջ առջեւ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Մայիս 27, 2019 14:20 «Մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ»:
Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Մայիս 27, 2019 13:36 Դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։
Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Մայիս 27, 2019 12:40 «Նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա»:
Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Մայիս 25, 2019 09:59 «Բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49