Աշխարհ

20.03.2019 20:43


Եվրահանձնաժողովը «Google»-ին տուգանել է 1,49 մլրդ եվրոյով մրցակցության նորմերը խախտելու համար

Եվրահանձնաժողովը «Google»-ին տուգանել է 1,49 մլրդ եվրոյով մրցակցության նորմերը խախտելու համար

Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանել է «Google» կորպորացիային ինտերնետում գովազդ տեղադրելիս մրցակցության եվրոպական նորմերը խախտելու համար։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է մրցակցության եվրահանձնակատար Մարգրեթե Վեսթագերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրահանձնաժողովն այսօր որոշում է ընունել տուգանել «Google»-ին 1,49 մլրդ եվրոյով ինտերնետ-որոնման ծառայությունների շուկայում գերիշխող դիրքի անլեգալ չարաշահման համար։ «Google»-ը խախտել է առցանց գովազդի տեղադրման մրցակցության նորմերը։ Այդ բոլոր խախտումները գրանցվել են պայմանագրային պարտավորություններում, որոնք «Google»-ը պարտադրել է իր գործընկեր վեբ կայքերի սեփականատերերին»,- ասել է նա։

Վեսթագերը պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հետաքննությունը «Google»-ի դեմ ընդգրկում է 2006-2016 թվականները։

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի ներկայացրել է մեղադրանքների մի ամբողջ շարք ամերիկյան ընկերության դեմ մարքեթինգային տարբեր գործողությունների գծով՝ սկսած «Google» օգտագործմամբ նրա գործընկերների վեբ կայքերի որոնման առաջին դիրքերից մինչեւ բջջային սարքերի եւ օպերացիոն համակարգերի արտադրողներին վճարները, որպեսզի նրանք ներառեն որոնման հավելվածները «Google»-ի հիման վրա։ ԵՀ-ն ընդգծել է, որ այդ գործողություններն ուղղված են եղել ««Google»-ի գերիշխող դիրքերի շաղախմանը եվրոպական շուկայում եւ ազատ մրցակցության խոչընդոտմանը որոնման եւ ինտերնետում գովազդի տեղադրման ոլորտում»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը