Կարծիք

21.03.2019 22:35


Գլխապտույտ հաջողություններից

Գլխապտույտ հաջողություններից

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ․ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

Արդյոք չե՞ք շտապում, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։ Համոզված եմ, որ «թավշյա, սիրո հեղափոխության» իրական գնահատականը կարող է տալ միայն ապագան։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այլևս Հայաստանում չի գործում Հովհաննես Թումանյանի ասած «շահ ու գերի, ստրուկ ու տեր» սկզբունքը։

Արդյոք այլևս Հայաստանում իշխանություն-հպատակ հարաբերություններն անշրջելիորեն վերափոխվել են վարչակազմ-քաղաքացի հարաբերությունների․․․ Կասկածում եմ։ Գուցե այս հարցին անդրադառնար ոչ հեղափոխական, այլ իսկապես ազատ, օրինական ընտրություններով իշխանության եկած հաջորդ քաղաքական ուժը։ Իսկ առայժմ հեղափոխականները կարող էին այդ օրը նշել իրենց ավելի նեղ շրջապատում։

Հ․Գ․ Նույն տրամաբանությամբ հունիսի 19-ը պետք է հռչակել որպես Հայաստանի Հանրապետության Էլեկտրիկի, հուլիսի 17-ը՝ Հայաստանի Հանրապետության Ծռերի օր։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը