Քաղաքական

22.03.2019 15:50


«Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ». Վանեցյան (տեսանյութ)

«Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ». Վանեցյան (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հետ կապված քրգործին, ասել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված:

«Գործը քննող քննիչի որոշմամբ` թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ, եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում, քննչականը գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ: Հենց լինի պահանջ, անմիջապես կհրավիրեն, եւ կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինի»,-ասել է նա։

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը