Կարծիք

23.03.2019 13:32


Հաջողված ծաղրածուի անհաջող պաշտոնավարումը

Հաջողված ծաղրածուի անհաջող պաշտոնավարումը

Համաձայնեք, որ Նիկոլի կադրերի ցանկում ամենաձախողվածներից մեկը քաղաքապետ Հայկ Մարությանն է՝ կարգին Հայկոն: Նա տարիներ շարունակ ծիծաղացնում էր «Կարգին հաղորդման» հանդիսատեսին, իսկ հիմա իր անճարակ գործունեությամբ լացացնում է մի ողջ մայրաքաղաք:

Չենք մոռացել, հիշում ենք, որ հենց Հայկոն առաջին անգամ հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների: Նա իրեն պատառոտում էր իբրև թե արդարության հաստատման և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, բայց հենց քաղաքապետ ընտրվելու օրը՝ երդման արարողությունից մեկ ժամ անց, խոսեց տրանսպորտը թանկացնելու անհրաժեշտության մասին: Այն դեպքում, երբ հենց ինքն էր «ակծիվիստ» եղած ժամանակ կուրծք ծեծում, թե բա՝ մի թանկացրեք խեղճ ժողովրդի ուղեվարձը:

Հիշում ենք, և դեռ ամնեզիայով չենք տառապում՝ փառք Աստծո, որ Հայկոյի թեթև ձեռքով նվազեցին վերելակների վերանորոգման ծախսերը, փոխարենը ավելացան քաղաքապետարանի պաշտոնյաների պարգևավճարներն ու գործուղումների ծախսը:

Նիկոլյան կադրերի երկերեսանիությունն ու լկտիությունը չափ ու սահման չեն ճանաչում:

Հիմա էլ Հայկոյի ընկերներն են օգտվում նրա կարգավիճակից՝ հերթով շահում են քաղաքապետարանի տենդերները:
Սերժի օրոք, երբ նման բան էին լսում, միանգամից աղմուկ-աղաղակ էին բարձրացնում՝ ակտիվիստները, իրավապաշտպանները, քաղհասարակության անդամները: Հիմա բոլորը, կարծես, գետնի տակ են անցել, սսկվել-նստել են տեղները: Այսինքն, թալանը նախորդներին հարամ էր, իսկ գործողներին՝ հալա՞լ:

Այդպես չի լինում: Եվ ինչքան ուզում եք ժողովրդի ուշադրությունը շեղել շիրխանյաններով, ոչխարաբուծությամբ, շաբաթօրյակներով՝ միևնույն է, մի օր լապշան ցած է ընկնելու մարդկանց ականջների վրայից:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը