Լրահոս

23.03.2019 19:24


Ավտոմեքենայից պայուսակ է գողացել

Ավտոմեքենայից պայուսակ է գողացել

2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին 56-ամյա մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15.30-ին, անհայտ անձը, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Մ.Խորենացու փողոցի 72 հասցեի մոտ կայանված իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի սրահից գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական, տեխանձնագիր, փող և բանկային քարտ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, որը մարտի 22-ին՝ ժամը 15.00-ին, Խաղաղ Դոնի փողոցի 5 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը