Կարծիք

24.03.2019 12:36


Նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի դեմ՝ Վահան Շիրխանյանի նամակի և Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա

Նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի դեմ՝ Վահան Շիրխանյանի նամակի և Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երեկվա կրած պարտությունից հետո Վահան Շիրխանյանը բաց նամակով դիմել է գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանին։ ԱԱԾ֊ն ու ՀՔԾ֊ն նամակում հայտնածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստել և այժմ հարուցված է քրեական գործ։

Նշենք նաև, որ գործարար Սիլվա Համբարձումյանը օրերս հայտնել էր, որ մինչև կաշառք տալը քրեականացնելն ինքը 1 տրիլիոն դոլար կաշառք է տվել Արմեն Գյուլբուդաղյանին, ում երբեք չի տեսել ու չի ճանաչում։

Քանի որ վերոհիշյալ երկու մեղադրանքն էլ ապացուցված են բացառիկ փաստերով, տեսանյութերով, գաղտնալսումներով, ուստի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկնակի կալանքի որոշում է կայացրել Արմեն Գյուլբուդաղյանի նկատմամբ, միաժամանակ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինքն այս ամենի հետ որևէ կապ չունի, ավելին՝ ունի ալիբի, այն է՝ ինքը երեկ՝ աղբ հավաքելուց հետո, հոգնած մեկնել է Փարիզ, որ էն երիտասարդ մատուցողի ձեռքի դրած կոֆեն խմի, թոթափի հոգնածությունը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը