Տնտեսական

Մարտ 25, 2019 15:12

Գնաճ, այո՛, լինելու է որոշ չափով. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Գնաճ, այո՛, լինելու է որոշ չափով. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց ներմուծման և արտահանման ծավալների «ահռելի» տարբերություններից:

«Ունե՞նք վերլուծություն, տարբերությունն ինչո՞վ ենք լրացնում՝ տրանսֆերտնե՞ր են, ստվե՞րն է, թե ինչն է»,-հարցրեց նա:

Բացի այդ, նա նշեց, որ տնտեսական քաղաքականությունը, որ իրացվում է, որոշ դեպքերում ցավագին պրոցեսներ են լինելու: «Մասնավորապես, գնաճ է լինելու, որը պետք է ազդի անպաշտպան խավի վրա, այս ուղղությամբ կառավարությունը միջոցառում անում է, որ մեղմացնի»,-հարցրեց նա:

Նախարար Խաչատրյանը նշեց, որ արտահանումը 2,4 մլրդ է եղել, և այո, ներմուծման ծավալները շատ ավելի բարձր են, իսկ տարբերությունը, ըստ նրա՝ ֆինանսավորվում է տրանսֆերտների հաշվին:

«Մի կողմից բնական է, որ տրանսֆերտները ստեղծում են սպառողական ապրանքների հանդեպ պահանջարկ, որը ՀՀ-ում չեն ստեղծվում, այլ բան է, որ մենք պետք է մի քանի ուղղությամբ մտածենք և ոչ միայն արտահանումը ավելացնելով, որպեսզի արտարժութային բալանսը կարողանանք պահել: Մյուս եղանակն այն է, որ մտածենք, թե ներմուծվող ապրանքների փոխարեն ՀՀ տնտեսությունում ինչ հեռանկար ունենք»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ՀՀ-ն զգալի չափով էներգակիրներ է ներմուծում, բայց վերականգնվող էներգիան ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում, և մեծ հետաքրքրություններ կան արևակայանների զարգացման ուղղությամբ:

«Եթե մենք 5-10 տարվա կտրվածքով դիտարկենք, հաշվեկշռում հենց վերականգնվող էներգետիկան կապահովի էներգառեսուրսներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ համապատասխան առնվազն երեք ուղղությամբ են դիտարկում խնդիրը, առաջինը՝ ներմուծումը փոխարինելու հնարավորությունները, մյուսը՝ ապրանքատեսակների դեպքում պետք է հասկանան, թե որտեղ կարող են աջակցել տեղական արտադրողին, որ մրցունակ լինի, և ներմուծվածը տեղականով փոխարինեն, նաև հասկանան, թե ինչպես ավելացնեն արտահանման պոտենցիալը, որ արժեքով ֆինանսավորի այն անհրաժեշտ ներկրումները, որոնք շարունակելու են անհրաժեշտ համարվել առաջիկայում:

«Մեծ պատկերը դա է, ունենք դեֆիցիտ, որը ֆինանսավորում է նշված աղբյուրների հաշվին ու ոչ միայն, որովհետև կառավարությունն ինքն էլ վարկեր է վերցնում, դա էլ է ներմուծման հոսքեր առաջացնում, և հանրագումարը ի վերջո պետք է մի օր գա հաշվեկշռման»,-ասաց նա:

Արդյունքում գնաճի մասով նախարարը հայտարարեց. «Գնաճ, այո, լինելու է որոշ չափով»:

Տիգրան Խաչատրյանը միաժամանակ նկատեց, որ երբ խոսում են համահավասար վարչարարության, հարկային ստվերը բացառելու մասին, դրանք բարեփոխման առաջնային նշանակություն ունեն, և դա բերելու է նրան, որ չի լինելու սուբյեկտ, որ հարկ չի վճարելու, և դա գումարվելու է նաև գնին:

«Կառավարությունը ձգտում է ավելի հասցեական դարձնել սոցիալական տրանսֆերտները, որոնք այսօր էլ բյուջեում կան, բայց թիրախավորելով հատկապես նրանց, ովքեր առավել մեծ չափով պետության աջակցության կարիք ունեն, նաև աշխատավարձային և այլ սոցտրանսֆերտների պարբերաբար ինդեքսացիա է կատարելու այնպես, որ փոխհատուցեն գանճային ճնշումները այն սոցիալական խմբերի համար, ովքեր կախված են կառավարության քաղաքականությունից»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Շրջիկ սրճարանները մնացել են առանց հոսանքի, 120 աշխատող գործազուրկ է (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 09:40 Մթերքները փչացել են, կորուստներ են կրում։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Ապրիլ 19, 2019 13:45 Մեկ տոննայի ներկրման համար 22 հազ դրամ կսահմանվի։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

Ապրիլ 18, 2019 14:30 Պատշաճ կերպով միջոցառումներ իրականացնելու համար:
Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակում

Ապրիլ 18, 2019 13:55 Սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». ՓԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար

Ապրիլ 15, 2019 16:28 Դատարանի որոշումն անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել։
«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Ապրիլ 12, 2019 16:10 ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված։
Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Այս մարտին ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով

Ապրիլ 09, 2019 21:20 Նախորդ մարտի համեմատ:
Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ամուլսարի հանքի չգործարկման տատճառով «Hyatt» հյուրանոցը դուրս է գալիս Ջերմուկից

Ապրիլ 06, 2019 00:20 «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը. ՀՅԴ

Ապրիլ 04, 2019 11:52 ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ավելի փոքր է. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Մարտ 29, 2019 13:51 Ասել է, որ ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Մարտ 28, 2019 17:45 Ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ։