Մեկնաբանություն

Մարտ 28, 2019 14:04

1998–ի բումերանգը. Ռոբերտը ճիշտ էր, Լևոնը սխալվեց

1998–ի բումերանգը. Ռոբերտը ճիշտ էր, Լևոնը սխալվեց

1996–ի նախագահական ընտրություններին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի վերահրապարակումը, որը շատերի համար շոկային էր, քանզի մինչ այդ հույսը դրված էր մարդկանց կարճ հիշողության կամ չիմացության վրա, հերթական ապացույցն էր այն բանի, որ Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահական 2–րդ ժամկետին գնալիս տապալել է սահմանադրական կարգը։

Վազգեն Մանուկյանը հաղթել էր ընտրություններում, բայց շամպայնի բաժակով որոշվեց ժողովրդի ընտրության ելքը։

Դա իշխանության բռնազավթում էր։ Պատահական չէ, որ 1998–ին նրա հեռացումը ողջունվեց հանրության լայն շրջանակների ու քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից։

Տեր–Պետրոսյանի հեռացմամբ նախ յուրօրինակ ձևով վերականգնվեց սահմանադրական կարգը, բացի այդ՝ հնարավոր եղավ խուսափել Արցախի հարցով տխրահռչակ փուլային տարբերակը կյանքի կոչելուց։

Ի՞նչ տեղի ունեցավ 1998–ին

Տեր–Պետրոսյանը փորձում էր ներքին լեգիտիմության բացակայությունը փոխհատուցել արտաքին քիրվայական քայլերով՝ «Արցախ՝ իշխանության դիմաց» բանաձևի շրջանակներում, սակայն իշխանափոխություն իրականացնողները դա կանխեցին։ Վազգեն Սարգսյանն այդպիսով մաքրվեց 1996–ի նախագահական ընտրություններից ու ամբողջությամբ քավեց իր մեղքը, իսկ Ռոբերտ Քոչարյանը հետագայում ցույց տվեց, որ ինքը ճիշտ էր, իսկ Լևոնը՝ սխալ։

1–ին նախագահը մինչև հրաժարականը տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում մռայլ կանխատեսումներ էր անում Արցախի, Հայաստանի տնտեսության հնարավորությունների, բյուջետային մուտքերի սահմանափակման, սփյուռքի լուրջ աջակցության անհնարինության և այլնի մասով։ Գործնականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Տեր–Պետրոսյանը հեռանալիս հայտարարեց, որ իշխանության է գալիս «պատերազմի» կուսակցությունը, սակայն կյանքը կրկին հակառակն ապացուցեց։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը միակն էր, երբ մենք ամենահեռուն ենք եղել պատերազմից և կարողացել ենք զսպել Ադրբեջանի ախորժակն ու թույլ չտալ նրան լկտիանալ՝ զուգահեռաբար բանակցային գործընթացում չեզոքացնելով փուլային տարբերակի վտանգն ու հասնելով Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցի լեգիտիմացմանը։ Այսինքն՝ իրականում 1998–ին իշխանության եկավ «խաղաղության» կուսակցությունը, և իշխանությունից հեռացվեց պարտվողական–քիրվայական խմբակը։

Եվ այսպես, 1–ին նախագահը կանխատեսում էր, որ շատ շուտով պատերազմ է լինելու, բայց դա չեղավ։ Նա կանխատեսում էր, որ պետբյուջեն ավելացնելու ֆիզիկական ծավալները սպառված են, բայց Քոչարյանը հակառակն ապացուցեց։ Տեր–Պետրոսյանը համոզված էր, որ սփյուռքը չի կարող լրջորեն օգնել Հայաստանին, բայց Քոչարյանի նախագահության շրջանում սփյուռքից հսկայական ներդրում եղավ Հայաստանում՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Կարապետյան և այլն։

Տեր–Պետրոսյանը տնտեսության զարգացումը կապում էր Արցախի հարցում զիջումների գնալու հետ, բայց կյանքը ցույց տվեց, որ ինքը, մեղմ ասած, սխալ էր և է։

Ռոբերտը ճիշտ էր, Լևոնը սխալվեց

1998–ի իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման խնդիր էր լուծում։ 98–ին խնդիր էր դրված ապացուցել, որ կարելի է զարգանալ՝ չզիջելով։ Եվ նախագահ Քոչարյանը դա ապացուցեց։ Նրա նախագահության շրջանում՝

–ՀՀ ՀՆԱ–ն աճեց 5 անգամ,

–պետական բյուջեի ծախսային մասը մեծացավ ավելի քան 10 անգամ՝ հասնելով 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի,

–1998–ից հետո պատմության գիրկն անցավ ամիսներ շարունակ բյուջետային աշխատողներին աշխատավարձեր չվճարելու պրակտիկան. աշխատավարձերը վճարվում էին ժամանակին ու ավելանում էին ամեն տարի,

–մասնավոր տնտեսվարողների քանակն ավելացավ 8 անգամ. մարդիկ սկսեցին բիզնես հիմնել,

–փոքր բիզնեսի համար սահմանվեց 5–տոկոսանոց պարզեցված հարկ, ինչը շուրջ 14.000–ով ավելացրեց փոքր տնտեսվարող սուբյեկտների քանակը. ընդհանուր առմամբ, փոքրից մինչև խոշոր բիզնես հատվածում ակտիվորեն ներգրավված էր ավելի քան կես միլիոն մարդ (չհաշված համեմատաբար ցածր աշխատավարձ ստացող աշխատուժին),

–արտագաղթի տեմպերը նվազեցին. եթե մինչև 1998 թվականը, այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում, Հայաստանից պաշտոնապես հեռացել էր 586.800 մարդ, ապա 1998–ից հետո արտագաղթի տեմպը կտրուկ նվազեց, իսկ 2004–ից սկսած՝ առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում երեք տարի շարունակ գրանցվեց ներգաղթ՝ ընդհանուր առմամբ 36.300 հոգի, ինչն առաջին հայացքից փոքր, բայց իրականում շատ խոսուն թիվ է շարունակաբար տեղի ունեցող արտագաղթի ֆոնին,

–տեղի ունեցավ հսկայական կապիտալ շինարարություն, մասնավորապես աղետի գոտու շինարարություն, բնակարանաշինություն, ճանապարհաշինություն, մշակութային օբյեկտների լայնածավալ վերանորոգում, ոռոգման համակարգերի բարելավում և այլն,

–տեղական արտադրությունը խրախուսվում էր ամենատարբեր մեթոդներով, ու Քոչարյանը, պատկերավոր ասած, դարձել էր նոր բիզնեսների ու շահագործման հանձնվող օբյեկտների բացման արարողության մշտական հյուրը,

–ժամանցի ու հանգստի վայրերի քանակը տասնապատիկ աճեց,

–բիզնեսի համար գրասենյակ գտնելը դարձել էր դժվար գործ, քանզի պահանջարկը զգալիորեն գերազանցում էր առաջարկը,

երկնիշ տնտեսական աճը դարձավ Հայաստանի բրենդը,

–Հայաստանը շատ ապրանքատեսակներ ներմուծողից դարձավ արտահանող (թեթև արդյունաբերություն, սննդարդյունաբերություն, հանքարդյունաբերություն, շինարարական նյութեր և այլն),

–հարևան Վրաստանից գալիս էին Հայաստան՝ բիզնես հիմնելու, իսկ Հայաստանից Վրաստան կար արտահանում, և անգամ հայկական կաթնամթերքն էր արտահանվում հարևան երկիր,

–շարքային քաղաքացիները սկսեցին փոխել իրենց կյանքի որակը և ապրելակերպը. Հայաստանի ու արտերկրի հանգստավայրեր մեկնելը դարձավ նորմ, շատերը ձեռք բերեցին ավտոմեքենաներ, գնեցին բնակարաններ։

Կարելի է բազմաթիվ այլ դրական արդյունքներ մատնանշել, որոնք հերքում էին Լևոն Տեր–Պետրոսյանի այն թեզերը, ըստ որոնց՝ Հայաստանը զարգանալու շանս չունի, և «Սերգո ջանը» լավ չի ապրելու, քանի դեռ Արցախի հարցը չի լուծված, իսկ լուծում ասելով՝ նա նկատի ուներ փաստացի մեր միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու նաև Հայոց ցեղասպանության հարցով զիջումը Թուրքիային։

2018–ին վերադարձավ 1998–ի բումերանգը

Կա՞յին արդյոք սխալներ ու թերություններ Քոչարյանի կառավարման շրջանում։ Իհա՛րկե, կային։ Եթե չլինեին, ապա այսօրվա պատկերը չէինք ունենա, երբ քիրվայականության ջատագովները, ընտրակեղծիքների հիմնադիր հայրերը, մեր երկրի տնտեսության հերն անիծածները, չտեսավարի թալան անողները և դրանց հոգեզավակները չէին դառնա օրինականություն քարոզողներ, Արցախի համար դեմագոգիկ ձևով կոկորդ պատռողներ ու արդարության մարտիկներ։ Զուտ մետաֆիզիկական տեսանկյունից Քոչարյանն այսօր կալանավորված է այդ ամենի համար։ Այսինքն՝ իր չարածի համար։ 1998–ից հետո չարածի։

Նա 1998–ից հետո չգնաց լևոնական ռեժիմին քաղաքական ու իրավական գնահատական տալու ճանապարհով, այլ փորձեց դրան չանդրադառնալ։ Արդյունքում՝ այսօր նա դատվում է լևոնական ռեժիմի հոգեզավակների ու թերմացքների ձեռքերով։

1998–ի իշխանափոխության ու սահմանադրական կարգի վերականգնման գլխավոր դերակատարներից Վազգեն Սարգսյանը սպանված է (ի դեպ, այդ սպանությունից հետո ամենաակտիվը ՀՀՇ–ական ռեժիմի բորենիներն էին՝ Անդրանիկ Քոչարյան, Վահան Շիրխանյան, Գագիկ Ջհանգիրյան. նրանք Վազգենի արյան վրա ուզում էին պաշտոնի առևտուր անել և կասկածելիորեն արագ էին գործում), իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ կալանավորված։ 1998–ին նրանց չարածն այժմ բումերանգի պես վերադարձել է։ Մենք լևոնական ռեժիմի ռեինկարնացիան ենք տեսնում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսքով։ Համենայնդեպս, Փաշինյանը դեռ չի ապացուցել, որ դա այդպես չէ։ Ապացուցելու համար պետք է քրեական գործ հարուցի 1996–ի նախագահական ընտրությունների մասով։ Սահմանադրական կարգի տապալումն այն ժամանակ է եղել։ Կանի դա Նիկոլը՝ լավ, չի անի՝ միևնույն է, 1996–ի գործը վաղ թե ուշ բացվելու է։

Ամեն ինչ դեռ առջևում է։ Միշտ էլ կարելի է սրբագրել սեփական քայլերը, անել չարածները։ Գալիս է սխալներն ուղղելու ժամանակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Ապրիլ 21, 2019 15:50 Հեղափոխականներն իշխանության գալուց հետո դառնում են ոխերիմ բարեկամներ։ Այսպիսին են հեղափոխական ժանրի կանոնները։ 
Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Ապրիլ 21, 2019 13:50 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ զավակները խժռում են միմյանց։
Քանդուքարափ հեղափոխություն

Քանդուքարափ հեղափոխություն

Ապրիլ 20, 2019 11:05 Հանկարծ հիշել են անմեղության կանխավարկածը․ ավելի շուտ «սորոսական համերաշխության» ոլորտից է։
Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Ապրիլ 20, 2019 09:01 Այ այսպիսի ընտրովի անմեղության կանխավարկած։ 
Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Ապրիլ 19, 2019 12:55 Մի՛ եղեք Դավիթի պես։ Հարգե՛ք մարդկանց անմեղության կանխավարկածը, այդ թվում նաև՝ Դավիթի պարագայում։
Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 12:25 Փաշինյանն արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:
Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 17:35 Ախր, կոստյումը չի, որ պետք է գեղեցկացնի պաշտոնը։
Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Ապրիլ 16, 2019 21:30 Կարո՞ղ է օրենսդրությամբ ամրագրված խաղի կանոնները շարունակում են գործել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա չեն տարածվում։
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Ապրիլ 16, 2019 13:20 Թուխիկյանի «հուժկու» պահանջից հետո արդեն Փաշինյանն անձամբ «մեյդան» եկավ ու սկսեց կռիվ տալ ռուսական հեռուստաալիքների դեմ։
Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ապրիլ 16, 2019 00:05 Նիկոլի և իր «շքախմբի» մանիպուլյացիաներին հավատացողների շարքերն արագորեն նոսրանում են։
«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

Ապրիլ 15, 2019 10:40 Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։
Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ապրիլ 13, 2019 14:10 Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ «Լիտվինենկոյի վկա» է եղել։
Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Ապրիլ 13, 2019 08:20 Օվացիաներ չեղան, դահլիճը չպայթեց բուռն և երկարատև ծափահարություններից։
Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Ապրիլ 12, 2019 18:35 Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում կոչ արեց ադրբեջանցիներին հայերի հետ սոցցանցերում շփվել առանց հայհոյանքի ու այսպես ասած՝ քիրվայություն անել:
Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Ապրիլ 12, 2019 08:59 Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։
«Մարտի 1»–ի գործը չի բացահայտվելու, քանի դեռ...

«Մարտի 1»–ի գործը չի բացահայտվելու, քանի դեռ...

Ապրիլ 12, 2019 00:15 Վերաքննիչ դատարանն առանց աչքը թարթելու վավերացրեց Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով փակի տակ պահելու քաղաքական որոշումը։
Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏ համայնքն՝ ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի

Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏ համայնքն՝ ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի

Ապրիլ 11, 2019 15:30 Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո դարձել է դյուրագրգիռ ու կասկածամիտ:
Փաշինյանը շանտաժ է անում Կրեմլին

Փաշինյանը շանտաժ է անում Կրեմլին

Ապրիլ 11, 2019 11:35 Նա նժարի տարբեր կողմերում է դրել ՀՀ շահը և իր «բզիկները»՝ նախապատվությունը տալով վերջինին։
Նոր Հայաստանում պաշտպանված են բոլորի իրավունքները, բացի ...

Նոր Հայաստանում պաշտպանված են բոլորի իրավունքները, բացի ...

Ապրիլ 10, 2019 20:40 Փաշինյանը՝ նորից իրարամերժ հայտարարությունների թակարդում։
Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը. դա ի՞ր, թե՞ Փաշինյանի կարծիքն է (տեսանյութ)

Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը. դա ի՞ր, թե՞ Փաշինյանի կարծիքն է (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 13:45 Նոր իշխանությունները որդեգրեցին «А теперь я Наташа» քաղաքականությունը։