Կարծիք

28.03.2019 12:29


Փաշինյանենց ընտանիքը ոչ օլիգարխ Լֆիկի օբյեկտում էլ փակելու վարկ ունի

Փաշինյանենց ընտանիքը ոչ օլիգարխ Լֆիկի օբյեկտում էլ փակելու վարկ ունի

Երեկ Նիկոլ Փաշինյանը մի սրտաճմլիկ հայտարարությամբ հանդես եկավ. վերջինս նշեց, որ իր տան լվացքի մեքենայի ապառիկը դեռ չի վճարել: Ես հասկանում եմ, որ վարչապետը փորձում է ցույց տալ, որ ինքը ժողովուրդի մեջից դուրս եկած մարդ է, ապրում է նույն դարդերով, բայց կոնկրետ այս դեպքում Նիկոլի ասածը, մեղմ ասած, ծիծաղ և տարակուսանք է առաջացնում:

Եթե մարդն իր աղջկա ծննդյան տարեդարձի համար պատրաստ է ծախսել 1մլն-ից ավելի գումար, բայց չի վճարում իր ապառիկի գումարը, ապա հասկանում ես, որ այդ մարդը, մեղմ ասած, իր գլխում չի հաղթահարել աղքատությունը:

Երբ լսեցի, որ Նիկոլը չի վճարել լվացքի մեքենայի ապառիկը, աչքիս դեմը եկան Երևան սիթիում Նոր տարվա օրերին վահանակների դիմաց կուտակված հերթերը, երբ մարդիկ ապառիկով Նոր տարի էին նշում, իսկ հետո մի քանի ամիս, կներեք, բայց մատ էին ծծում: Հիմա հետաքրքիր է, կարող է մենք չգիտենք, բայց Փաշինյանենց ընտանիքը ոչ օլիգարխ Լֆիկի օբյեկտում էլ փակելու վարկ ունի:

Երբ հայտնի հռետորն ասում էր, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ես անկեղծ չէի պատկերացնում, որ մի օր մեր հայրենիքն այս կարգի էժան կրկեսի կվերածվի:

Ես հույս ունեմ, որ այս պետական կրկեսից մենք ավելի շուտ կազատվենք, քան կավարտվի Երևանի կրկեսի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2021թ.-ին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը