Քաղաքական

29.03.2019 09:18


Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Վիեննայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնլ է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ»,-գրել է Նաղդալյանը:

Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարն առանձին հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը