Կարծիք

29.03.2019 11:43


Այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք

Այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։

Միանգամից մի քանի հարց է առաջանում՝ այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք, Ձեր քաղաքական որոշումների տրամաբանությունը ինչո՞վ է տարբերվում ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի որոշումներից, իսկ նախարար Զեյնալյանը որտե՞ղ էր որոշման ժամանակ, իր նախորդները իրենց որակյալ տեղակալների համար կռիվ կտային: Նման վարքագիծը կլիներ իսկական քաղաքական որոշում, իսկական քաղաքացու օր։

Փաստորեն, քաղաքական որոշումների փիլիսոփայության մեջ բան չի փոխվել. նախարարից մինչև պահակ պետք է կուսակցական լինի կամ գոնե կուսակցության «համակիր», կամ գոնե ինչ-որ մեկի «գանձը»։

Ես գիտեմ, որ շատերը կփորձեն հիմնավորել, որ քաղաքական պաշտոնների վերաբերյալ քաղաքական որոշումներ են ընդունվում: Բայց կադրային ռեսուրսների՝ առանց այդ էլ սղության պայմաններում բարձր մասնագիտացում ունեցող մասնագետներից ազատվելը մեծագույն սխալ է. այսօրվա ԱԺ որակը դաս չէ՞, «Իմ քայլի» նորանշանակ պաշտոնյաները դաս չե՞ն։

Միակուսակցական այս ճահիճը ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի։ Ներկա իշխանության ղեկավարները նախկիններին քննադատում ու մեղադրում էին նաև այս հարցում։
Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից՝ ՔՊ-ացո՞ւմ։
Ի՞նչ եք ուզում ոչ կուսակցական գործիչների՞ց՝ ՔՊ-ացո՞ւմ։
Ի՞նչ եք ուզում երկրում առանց այն էլ սակավ պրոգերսիվ մարդկանցից և շրջանակներից՝ ՔՊ-ացո՞ւմ, ձեր անփոխարինելիության ընդունո՞ւմ։
Ակնհայտ է, որ սա բերելու է լուրջ խնդիրների։

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը