Քաղաքական

29.03.2019 14:45


Արցախ մեկնող «Իմ քայլի» պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են․ ԱԺ նիստը վերսկսվել է (տեսանյութ, լրացված)

Արցախ մեկնող «Իմ քայլի» պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են․ ԱԺ նիստը վերսկսվել է (տեսանյութ, լրացված)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք այսօր պաշտոնական այցով Արցախ էին մեկնել, կես ճանապարհից վերադարձել են։

Նրանք գրանցվել են, քվեարկել և կրկին մեկնել Արցախ։

Նիստի տապալումից չորս ժամ անց ԱԺ նիստը վերսկսվել է, գրանցվել է 80 պատգամավոր։

Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ և ընդունվել է:

Այս փաթեթը վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին: Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Իմ քայլը» մտադիր է այս փոփոխություններով հասնել նրան, որ հնարավորություն ստեղծվի՝ Վահե Գրիգորյանը ևս մեկ անգամ առաջադրվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը