Աշխարհ

30.03.2019 15:22


Հյուսիսային Ամերիկայում զույգին ձերբակալել են ատրակցիոնի պտտանվին սեքսով զբաղվելու համար

Հյուսիսային Ամերիկայում զույգին ձերբակալել են ատրակցիոնի պտտանվին սեքսով զբաղվելու համար

Տղամարդը եւ նրա ընկերուհին Օհայոյի նահանգում ձերբակալվել են Ցինցինատիի ատրակցիոնի պտտանվին սեքսով զբաղվելու պատճառով, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով Cincinnati Enquirer-ին։

Տեղի ոստիկանությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել երեխաների աչքի առջեւ, երեկոյան ատրակցիոնում։

Երիտասարդ զույգը՝ 30-ամյա Մայքլ Մեթիսենը եւ 31-ամյա Լորեն Ուայլդերը, հարբած էին պատահարի ժամանակ, նշում են ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ավելի ուշ նրանք ձերբակալվել են հանրային վայրում հարբած վիճակում սեքսով զբաղվելու համար։

Օհայոյի ատրակցիոնը ամենախոշոր պտտանիվն է ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Դրա բարձրությունը հասնում է 150 ֆուտի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը