Հարցազրույց

Մարտ 30, 2019 13:39

Փաշինյանը փոքրիկ մարդ է, ով եռում է վրեժխնդրությունից. Անդրանիկ Միհրանյան

Փաշինյանը փոքրիկ մարդ է, ով եռում է վրեժխնդրությունից. Անդրանիկ Միհրանյան

Թվում էր՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հնարավորինս կջերմացնի հայ-ռուսական հարաբերությունները, չնայած ՆԱՏՕ-ի եւ առհասարակ Արեւմուտքի հետ հարաբերությունները վտանգելու գնով: Բայց վերջին օրերին ռուսական մեդիահարձակումները Հայաստանի եւ ՀՀ վարչապետի ուղղությամբ, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ բարեկամական ընդունելությունը, Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինի կողմից հայկական պատվիրակությանը չընդունելը եւ այլ փաստեր վկայում են օրեցօր խորացող սառնության մասին։ Երեկ էլ կրեմլյան խոսնակներից Մոդեստ Կոլերովն ասաց, թե ՀԱՊԿ-ում Հայաստանն ունի սկանդալային ու ոչ կոնստրուկտիվ երկրի համբավ։ Նախօրեին էլ ռուսական 2 հեռուստաալիք՝ «Ռոսիա 24»-ը եւ NTV-ն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն ու նոր իշխանություններին մեղադրել քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։ Այս մասին hraparak.am-ը զրուցել է ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ։

-Ինչո՞ւ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը չգնահատվեց ռուսական կողմից։ Ի՞նչն է դժգոհության պատճառը։ Չէ՞ որ դրա պատճառով լարվածություն մտավ նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում։

-Ճիշտն ասած, Արեւմուտքի կողմից հենց Սիրիայի հարցով սառնություն չեմ նկատում, որովհետեւ Հայաստանն այնքան փոքր միավոր է նման գործերում, որ, ըստ իս, միկրոսկոպիկ նման քայլն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Եվ դա ձեւական էր թե՛ Մոսկվայի, ե՛ւ Արեւմուտքի համար։ Այնպես որ, խորհուրդ կտայի դրա վրա չծանրանալ։ Երկրորդ․ գիտեք, Ձեր՝ Հայաստանի իշխանություններն այսօր գտնվում են շատ ծանր վիճակում, որովհետեւ նրանք՝ մտածված, աշխարհաքաղաքականությունը չխառնեցին իրենց, այսպես կոչված, հեղափոխությանը, բայց սա մի կողմից նպաստավոր էր իրենց համար, մյուս կողմից՝ վնասակար։ Նպաստավոր էր, որովհետեւ դա իրենց կողմնակիցներին ու ժողովրդին չբերեց աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերի շուրջ երկընտրանքի, բայց բերեց որոշակիության ու հստակության, թե, ի վերջո, այս իշխանություններն արտաքին քաղաքական ինչ գիծ են վարելու։ Այսինքն՝ նրանք, փաստորեն, իրենց դրեցին ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի հետ։ Դրա համար Արեւմուտքից չստացան այն, ինչ ժամանակին ստացավ Սահակաշվիլին, եւ Ռուսաստանից էլ՝ այն, ինչ տալիս էր Ռուսաստանը նախկին իշխանություններին՝ ունենալով ջերմ հարաբերություններ Սերժ Սարգսյանի հետ։ Էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանի այն արտառոց դատավարության մասին, որն այսօր ընթանում է Հայաստանում, եւ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ բոլոր խեղաթյուրումներին։ Այս ամենը չէր կարող չստեղծել կասկածներ եւ սկեպտիկ վերաբերմունք գործող իշխանությունների նկատմամբ՝ հաշվի առնելով նաեւ այդ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները եւ այլն։

-Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, Հայաստանի նախագահն է եղել, ինչո՞ւ է նրա հարցը հայտնվել հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում։ Դրանից Ռուսաստանին ի՞նչ։

-Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի համար եղել է շատ վստահելի դաշնակից։ Նա ունեցել է հրաշալի հարաբերություններ ռուսական պետական-կառավարական մարմինների հետ։ Ունեցել է նաեւ անձնական նորմալ հարաբերություններ ՌԴ ղեկավարության հետ, եւ դա բնական է։ Ինչո՞ւ է Պուտինը ժամանակ առ ժամանակ ջերմ խոսքեր ասում Շրյոդերին, Բեռլուսկոնիին․ որովհետեւ պետական գործիչներն էլ մարդիկ են եւ ունեն իրենց մարդկային փոխհարաբերությունները։ Նա, որքանով ես եմ հասկանում, համարում է Ռոբերտ Քոչարյանին էֆեկտիվ ղեկավար ու վստահելի դաշնակից։ Եվ այնպես չէ, որ ինչ ուզում եք՝ արեք, ինչ անօրինականություն կարող եք անել, մանավանդ այն մարդկանց նկատմամբ, որոնց լավ ճանաչում ենք ու գիտենք։ Եվ այսօրվա դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ուղիղ հակառակն է նրա, ինչը որ ասում էր Փաշինյանը հրապարակում՝ հայտարարելով, որ ոչ մի վրեժխնդրություն չի լինելու։ Հիմա, փաստորեն, իրեն դրսեւորեց որպես փոքրիկ մի մարդ, որը եռում էր վրեժխնդրությունից այս տարիների ընթացքում եւ փորձում էր հասնել ռեւանշի։ Ինքն էր ասում, չէ՞, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կփոխեմ Սահմանադրությունը, բայց չեմ առաջադրվի, եւ այդ երիտասարդներն էլ ինձ ասում էին՝ բա, պարոն Միհրանյան, բա ինքն էլ տղամարդու խոսք է տվել, ուրեմն չպետք է դուրս գա։ Հիմա Փաշինյանը տղամարդ չի՞, բա իրեն հարցրեք՝ բա ասել էիք՝ ոչ մի վրեժխնդրություն։ Ինքը փոքրիկ վրեժխնդրություն է անում։

-Ինքը նաեւ խոսք էր տվել Մարտի 1-ը բացահայտել։

-Հենց ինքը Մարտի 1-ի գլխավոր հերոսներից մեկն էր եւ գլխավոր պատասխանատուներից մեկն այդ արյունահեղության։

-Իսկ ինչո՞ւ հենց երեկ ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան Քոչարյանի գործին, կարծես թե տեղեկատվական առիթ չկար։

-Ինչո՞ւ չկար։ Նախ, դատավարությունն ամեն օր էլ կա։ Երկրորդ․ ինքս եմ 20 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին ծանոթացրել «Ռոսիայի» գլխավոր տնօրեն Սվանիձեի հետ, որը շատ մեծ տպավորություն էր ստացել ՀՀ 2-րդ նախագահից։ Եվ Քոչարյանը, լինելով իսկապես խարիզմատիկ գործիչ եւ 98 թ․ դառնալով նախագահ, նա ուներ ե՛ւ հարգանք, ե՛ւ վերաբերմունք իր նկատմամբ, դրա համար էլ Նիկոլայ Սվանիձեն իր պարտքն է համարել անդրադառնալ այդ մարդու ճակատագրին։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․ Ազարյան

Ապրիլ 19, 2019 16:34 Անմակարդակ մարդու ելույթն ինձ վրա չի կարող ազդել:
«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլ 19, 2019 11:55 «Ամենաստոր տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը»։
«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

«Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում»

Ապրիլ 18, 2019 00:36 Դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։
Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ողջամի՞տ է արդյոք 6 ամսով հետաձգել դատական նիստը

Ապրիլ 17, 2019 13:50 Սիլվա Համբարձումյանն ինքն է խճճվել իր ասածներում:
Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Մենք ունենք բովանդակային դատարկություն» (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 10:24 «Ունենք առանց պատկերացումների կառավարման մոդել»:
Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ինչո՞ւ հենց հիմա գրեց․ Ռիմա Դեմիրճյանը՝ Շիրխանյանի նամակի մասին

Ապրիլ 16, 2019 11:55 «Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր»։
«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

«Մենք կցանկանայինք, որ Փաշինյան-Ալիև շփումները շարունակվեին»․ ԱՄՆ դեսպան

Ապրիլ 16, 2019 09:50 Վերջին մի քանի ամիսներին շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել։
«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Ապրիլ 14, 2019 00:45 «Նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային»։
«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 11:34 «Մտահոգիչ է վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը»։
«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ունենք նոր երևույթ՝ քաղաքական տրանսգենդերիզմ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապրիլ 11, 2019 09:25 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը՝ հանրային-քաղաքական գործընթացների մասին։
Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ապրիլ 10, 2019 20:12 Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:
«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Ապրիլ 10, 2019 00:05 Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։
Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Աննա Հակոբյանի սկանդալային հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»

Ապրիլ 08, 2019 11:13 «Հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»։