Քաղաքական

30.03.2019 14:22


Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը