Աշխարհ

01.04.2019 10:30


ԱՊԼ-ն պնդելու է ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումը Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

ԱՊԼ-ն պնդելու է ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումը Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները պնդելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի ընդունումը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին ԱՄՆ-ի որոշման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, մարտի 31-ին Թունիսում կայացած միջարաբական գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ հանդիպման մասնակիցները մյուս երկրներին նախազգուշացրել են ԱՄՆ-ի օրինակին հետեւելու ցանկացած փորձերից:

«Արաբական պետությունները բանաձեւի նախագիծ կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ եւ կպահանջեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունն ԱՄՆ-ի ճանաչման անօրինականության եւ անվավերության մասին»,- նշված Է հայտարարության մեջ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բնաձեւի նախագծի տարածմամբ կզբաղվի Քուվեյթը (Էմիրությունն այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ Է),- նշել Է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որը հրավիրվել Էր Թունիսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հմայես Ժինաուիի հետ համատեղ:- Գոլանների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ոչ մի իրավաբանական ուժ չունի, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներից ոչ մեկն, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, չեն պաշտպանել այն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը