Աշխարհ

01.04.2019 10:49


Պորոշենկոն և Զելենսկին հայտարարել են առաջիկա բանավեճերի մասին

Պորոշենկոն և Զելենսկին հայտարարել են առաջիկա բանավեճերի մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այն կարծիքին Է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ անպայման պետք Է տեղի ունենան թեկնածուների բանավեճեր: Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ պատրաստ Է մասնակցել դրանց, տեղեկացում Է«Արմենպրես»-ը:

«Ընտրությունների երկրորդ փուլի հանգուցային բաղադրիչը պետք Է դառնան նախընտրական բանավեճերը»,-Կիեւում ասել Է Պորոշենկոն լրագրողներին:

«Ես պատրաստ եմ: Ես բաց մարդ եմ, ես պատրաստ եմ ցանկացած հարցազրույցի: Ես շատ քիչ ժամանակ ունեմ կյանքում»,-ասել Է Զելենսկին Կիեւի շտաբում կայացած բրիֆինգում, պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է ինքն արդյոք բանավեճեր անցկացնել Պորոշենկոյի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը