Աշխարհ

02.04.2019 10:50


«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպաս (տեսանյութ)

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպաս (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Նյուքասլին»:

Հանդիպումն ավարտվեց Ունայ Էմերիի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2:0: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Աարոն Ռեմսին: 83-րդ րոպեին «զինագործների» առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Լակազետը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Տանտերերի կազմում հանդիպմանը հայտավորված էր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս փոխարինման մտավ 84-րդ րոպեին՝ փոխարինելով Մեսութ Օզիլին:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 63 միավորով զբաղեցրեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Նյուքասլը» 35 միավորով 14-րդ տեղում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը