Աշխարհ

02.04.2019 19:24


Բեշիքթաշը ժամանակավորապես իր կազմից դուրս է թողել Արաս Օզբիլիսին

Բեշիքթաշը ժամանակավորապես իր կազմից դուրս է թողել Արաս Օզբիլիսին

Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականի և թուրքական Բեշիքթաշ ակումբի խաղացող Արաս Օզբիլիսի մարզական կարիերան Բեշիքթաշ ակումբում հարթ չի ընթանում։

Բավականին երկար ժամանակ պահեստայինների նստարանին գամված ֆուտբոլիստի համար հնարավորություն չէր ստեղծվում դրսևորել իրեն մարզադաշտում և բարելավել մարզավիճակը։

Հոլանդական Վիլեմ II ակումբից թուրքական Բեշիքթաշ տեղափոխված Արաս Օզբիլիսին ակումբի ղեկավարությունը մեղադրում է անկարգապահության մեջ։

Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկության՝ Օզբիլիսը մարտի 30-ին կայացած Բեշիքթաշ-Ֆորտունա Սիտարդ հանդիպման ժամանակ հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ, որի արդյունքում ակումբի ղեկավարությունը նրան անորոշ ժամանակով դուրս է թողել թիմի հիմնական կազմից։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը