Աշխարհ

02.04.2019 16:29


Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Մոժայսկիի անվան ռազմատիեզերական ակադեմիայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 4 կուրսանտ է տուժել, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին հղումով:

Պայթյունը որոտացել է հինգերորդ ֆակուլտետում: Պայթյունի հետևանքով փլուզվել է երկրորդ և երրորդ հարկերը միացնող սանդուղքը, որի հետևանքով երրորդ հարկում մոտ 20 մարդ արգելափակված է մնացել:

Կուրսանտներն ու դասավանդողները տարհանվել են: Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը շենքում ականի պայթյունն է եղել:

Ալեքսանդր Մոժայսկիի անվան ակադեմիան Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ռազմաուսումնական հաստատություններից է: Այնտեղ պատրաստվում են օդատիեզերական ուժերի և այլ տեսակի զորքերի սպաներ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը