Աշխարհ

02.04.2019 17:28


Էմերին պատմել է, թե Մխիթարյանը 10 րոպե խաղալով ինչ ազդեցություն է ունեցել թիմի վրա

Էմերին պատմել է, թե Մխիթարյանը 10 րոպե խաղալով ինչ ազդեցություն է ունեցել թիմի վրա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, խոսելով ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին, անդրադարձել է նաև Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, «Նյուքասլի» հետ խաղում փոխարինման է մտել խաղավարտին` 84-րդ րոպեին, իսկ «Արսենալը» 2-0 հաշով հաղթանակ է տարել. «Յուրաքանչյուր խաղ մեզ տեղեկություն է տալիս խաղի և ֆուտբոլիստների մասին, բայց մենք կարող ենք փոխել ֆուտբոլիստներին ու խաղաոճը: Այսօր մենք ցույց տվեցինք, որ կարող ենք լավ խաղ ցուցադրել: Հաջորդ խաղերից մենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիքը կունենանք: Օրինակ, երբ այօր մենք կարիք ունեցանք Մխիթարյանին խաղացնել 10 րոպե, նրա ազդեցությունը խաղի վրա շատ լավն էր: Մենք ցանկանում ենք ստեղծել թիմ լավ զգացողություններով, լավ թիմային ոգով և հաղթանակի հանդեպ վստահությամբ»,-Էմերիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` այս հաղթանակից հետո «Արսենալը» 63 միավորով բարձրացել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը